ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵՑ ԳՊՀ-Ի ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Նոյեմբերի 13-ին Գորիսի պետական համալսարանում գումարվեց Խորհրդի նիստ, որը հրավիրել էր ԳՊՀ ռեկտոր Արտուշ Ղուկասյանը` հիմք ընդունելով «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի կանոնադրության 23-րդ կետը:
Խորհրդի քննարկմանն ու հաստատմանն էր ներկայացված «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի 2019 թվականի ֆինանսատնտեսական գործունեության ճշտված նախահաշիվը և 2020 թվականի ֆինանսատնտեսական գործունեության նախահաշվի նախագիծը, որոնց շուրջ ռեկտոր Ա.Ղուկասյանը հանգամանալից զեկույցներ ներկայացրեց` մասնավորապես նշելով, որ «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի 2019թ.-ի ֆինանսատնտեսական գործունեության` տարեսկզբին հաստատված նախահաշվում 4-րդ եռամսյակում կատարվել են փոփոխություններ, որոնք պայմանավորված են եղել` 1. ԳՊՀ-ի և ՀՀ ԿԳՄՍ նախարարության միջև տարեսկզբին կնքված պայմանագրային փոփոխություններով, 2. 22.07.2019թ.-ին ԳՊՀ-ի և ԿԳՄՍ նախարարության միջև կնքված պայմանագրի համաձայն` շենքային պայմանների բարելավման նպատակով նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար գումարի տրամադրմամբ, 3. Վճարովի ուսուցման համակարգում 2019թ.-ի ընդունելության հետ կապված եկամուտների, ինչպես նաև ուսանողների ուսման վարձերի վճարման կարգի փոփոխությամբ: Այդ փոփոխություններով պայմանավորված՝ 2019թ.-ի 4-րդ եռամսյակում մի շարք եկամտային և ծախսային հոդվածներում կատարվել են փոփոխություններ:
Խորհուրդը միաձայն որոշեց հաստատել «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի 2019 թվականի ֆինանսատնտեսական գործունեության ճշտված նախահաշիվը` հաշվի առնելով 2019 թվականի 4-րդ եռամսյակում մի շարք եկամտային ու ծախսային հոդվածներում կատարված փոփոխությունները:
Ռեկտոր Ա.Ղուկասյանը խորհրդի ուշադրությանը հանգամանալից ներկայացրեց Գորիսի պետական համալսարանի 2020թ-ի ֆինանսատնտեսական գործունեության նախահաշվի նախագիծը, որը հնարավոր փոփոխությունների առկայության դեպքում  կքննարկվի նաև ռեկտորի տարեկան հաշվետվության նիստում: Որոշում կայացվեց 2020 թվականի ԳՊՀ-ի ֆինանսատնտեսական գործունեության նախահաշվում սահմանել նաև ռեկտորի աշխատավարձի նոր դրույքաչափ:  Խորհուրդը միաձայն որոշեց հաստատել «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի 2020 թվականի ֆինանսատնտեսական գործունեության նախահաշվի նախագիծը, որը ներառում է նաև ԳՊՀ ռեկտորի աշխատավարձի ամսական դրույքաչափի փոփոխության վերաբերյալ խորհրդի ընդունած որոշումը:

 

Facebook Comments