ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԳՊՀ ՔԱՂՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ԿԱԶՄԻ ՀԵՏ

2020թ. սեպտեմբերի 28-ին Գորիսի պետական համալսարանի քաղաքացիական պաշտպանության պետ, ռեկտոր Արտուշ Ղուկասյանն անցկացրեց խորհրդակցություն ԳՊՀ-ի քաղաքացիական պաշտպանության ղեկավար կազմի հետ:
Քննարկվեցին երկրում ռազմական իրավիճակի հետ կապված ԳՊՀ-ում կազմակերպվելիք աշխատանքները, հստակեցվեցին կրթական գործընթացի հետագա շարունակականության ապահովման և անելիքների մասին մի շարք հարցեր:
Յուրաքանչյուր օղակի ղեկավար կազմին տրվեց համապատասխան հանձնարարություններ և հրահանգներ:
Աշխատանքները կիրականացվեն՝ ըստ անհրաժեշտության և ելնելով իրավիճակի հետագա զարգացումներից:




Facebook Comments