ԼՐԱՑԱՎ ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑԻ 120-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՇԱՐԱԴՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՆՁՆՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ

Գորիսի պետական համալսարանը դեռևս ամիսներ առաջ հայտարարել էր Ակսել Բակունցի ծննդյան 120-ամյակին նվիրված շարադրությունների մրցույթ`Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների հանրակրթական դպրոցների 9-12-րդ դասարանցիների շրջանում: Մայիսի 15-ին լրացավ շարադրությունների ներկայացման վերջնաժամկետը: Արդյունքում հայտագրվեց 37 աշխատանք: Ի ուրախություն բոլորիս տեղեկացնենք, որ մրցույթին ակտիվ մասնակցություն են ցուցաբերել հատկապես Արցախի հանրակրթական դպրոցների աշակերտները(27 աշխատանք): ԳՊՀ ղեկավարությունը խորին շնորհակալություն է հայտնում Արցախի գործընկերներին`ի դեմս ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանի` կազմակերպչական արդյունավետ աշխատանքի և Արցախի դպրոցներից նման ակտիվ մասնակցության համար: Շարադրությունները ստուգելու և արդյունքները ամփոփելու համար կձևավորվի մրցութային հանձնաժողով, մրցանակային երեք տեղերից բացի նախատեսվում են նաև առանձին նոմինացիաներ, հավաստագրեր բոլորին՝ մրցույթին մասնակցելու համար: Լավագույն շարադրությունները կհրապարակվեն համալսարանի պաշտոնական կայքում, «Լրատու Գորիսի պետական համալսարանի» պաշտոնաթերթում: Արդյունքները կհայտարարվեն հունիսի 14-ին Գորիսի պետական համալսարանում: Մասնակիցներին կտրվեն լրացուցիչ տեղեկություններ:

Նոննա Միրզոյան

 
Facebook Comments