ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅԱՄԲ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹ

Սիրելի′ ուսանողներ,
Հիմք ընդունելով «ՀՀ կառավարության 2013 թվականի օգոստոսի 29-ի թիվ 1005 –Ն որոշման հավելված 1-ով հաստատված ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման» կարգի 5-րդ կետը` Գորիսի պետական համալսարանը հայտարարում է մրցույթ:
Մրցույթին կարող են մասնակցել առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրի 2-4-րդ կուրսերի, իսկ մագիստրոսի կրթական ծրագրով` առաջին կիսամյակն ավարտած Հայաստանի Հանրապետության պետական և հավատարմագրված կրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողները, որոնք, ըստ նշված ոլորտների, համապատասխանում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 29-ի N 1005-Ն որոշման N 2 հավելվածում նշված չափանիշներին:
Մրցույթն անցկացվում է ներբուհական և միջբուհական (հանրապետական) փուլերով, բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով` ըստ հետևյալ ոլորտների`
1) բնագիտական (այդ թվում` մաթեմատիկական-տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաներ (ՏՀՏ).
2) բժշկություն.
3) հումանիտար գիտություններ.
4) հասարակագիտություն.
5) ճարտարագիտություն (այդ թվում` ճարտարապետական/գյուղատնտեսական).
6) մշակույթ-սպորտ.
7) հայագիտություն:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև հոկտեմբերի 16-ը ներառյալ ԳՊՀ պրոռեկտոր Թ.Մարությանին ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
1) մասնակցության հայտ` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 29-ի N 1005-Ն որոշման N 3 հավելվածի.
2) ըստ չափանիշների` հավաքած միավորները*.
3) քաղվածք ֆակուլտետի խորհրդի նիստի արձանագրությունից.
4) ստուգման գրքույկի պատճեն, առաջադիմության թերթիկ.
5) բնութագիր.
6) դեկանի և պրոռեկտորի ստորագրությամբ հրապարակումների ցուցակ կամ ստեղծագործական, սպորտային մրցույթների, օլիմպիադաների մասնակցությունը հավաստող փաստաթղթեր:
Մրցութային հանձնաժողովի կազմը հաստատելու է ռեկտորը` ներառելով համապատասխան ֆակուլտետների դեկանների, ամբիոնի վարիչների, ինչպես նաև գիտական խորհրդի, ռեկտորատի, ուսանողական խորհրդի, ուսանողական գիտական ընկերության ներկայացուցիչների:
Մրցույթի առաջին փուլի արդյունքներով Գորիսի պետական համալսարանը մինչև հոկտեմբերի 20-ը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարություն է ներկայացնելու ըստ ոլորտների և կրթական ծրագրերի մեկական հաղթողների փաստաթղթերը` մրցույթի երկրորդ փուլին մասնակցելու համար:
Մրցույթի երկրորդ փուլի մրցութային Հանձնաժողովը մինչև դեկտեմբերի 10-ը յուրաքանչյուր ոլորտում որոշելու է հաղթողներին (1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր), որոնք պարգևատրվելու են հավաստագրերով և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված ֆինանսական միջոցների հաշվին Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի սահմանած մեկանգամյա անվանական կրթաթոշակներով:
Հաջողություն ենք մաղթում մեր ուսանողներին:
Կից ներկայացնում ենք «ՀՀ կառավարության 2013 թվականի օգոստոսի 29-ի թիվ 1005 –Ն որոշման հավելված 1-ով հաստատված ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման» կարգը ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱՐԳ

  • Տես նույն կարգում` հավելված 2 (Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների լավագույն առաջադիմությամբ ուսանողների անվանական կրթաթոշակների տրամադրման մրցույթի չափանիշները)։
Facebook Comments