Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԳՊՀ-Ի ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ. ԱՄԱՌԱՅԻՆ ՔՆՆԱՇՐՋԱՆԻ ՀԵՌԱՎԱՐ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Ա.Ղուկասյանը 20.05.2020թ. հրաման է ստորագրել բակալավրի ու մագիստրոսի կրթական ծրագրերով 2019-2020 ուս.տարվա ամառային քննաշրջանի (երկրորդ կիսամյակի) նախապատրաստման ու հեռավար անցկացման մասին:

  • Ֆակուլտետների դեկանները, ամբիոնների վարիչները մինչև ս.թ. մայիսի 25-ը ֆակուլտետների խորհուրդներում, ամբիոնների նիստերում կկազմակերպեն քննարկումներ` բակալավրի ու մագիստորսի ծրագրերով առկա կրթաձևի համապատասխան կուրսերում ամառային քննաշրջանի նախապատրաստական աշխատանքների պատշաճ կատարման վերաբերյալ` հաշվի առնելով իրավիճակով պայմանավորված բոլոր ռիսկերը:
  • 2019-2020 ուստարվա ուսումնական պարապմունքները, որոնք ռեկտորի 27 մարտի 2020թ. թիվ 61 Ա հրամանով շարունակվել են առցանց, կավարտվեն ս.թ. մայիսի 29-ին:
  • Ոչ քննական (ստուգարքային) առարկաների սահմանային ատեստավորումները կիրականացվեն առցանց` ս.թ. հունիսի 1-ից հունիսի 05-ը ժամկետում` օգտագործելով տեղեկատվական ու հաղորդակցման ժամանակակից տեխնոլոգիաները, իսկ գնահատման ամփոփիչ տեղեկագրերը կլրացվեն ԳՊՀ-ի տեղեկատվական տեխնոլոգիաների և ծրագրային ապահովման լաբորատորիայի կողմից ստեղծված միասնական հարթակում` Google drive-ում` Google docs, Google sheets առցանց գործիքների միջոցով (պատասխանատու` Ա.Օրդյան):
  • 2019-2020 ուստարվա ամառային քննաշրջանը կկազմակերպվի ս.թ. հունիսի 08-ից հունիսի 26-ը` օգտագործելով տեղեկատվական ու հաղորդակցման ժամանակակից տեխնոլոգիաները, իսկ գնահատման ամփոփիչ տեղեկագրերը կլրացվեն ԳՊՀ-ի տեղեկատվական տեխնոլոգիաների և ծրագրային ապահովման լաբորատորիայի կողմից ստեղծված միասնական հարթակում` Google drive-ում ներառված Google docs, Google sheets առցանց գործիքների միջոցով(պատասխանատու` Ա.Օրդյան):
  • ԳՊՀ-ի դեկանները կձևավորեն ամառային քննաշրջանի ժամանակացույցը (առանց ժամային սահմանափակման), և էլեկտրոնային տարբերակները կներկայացնեն ուս.աշխ.գծով պրոռեկտորի հաստատմանը:
  • Անհրաժեշտության դեպքում կանցկացվեն հանձնաժողովային քննություններ` կարգով սահմանված հանձնաժողովների ձևավորմամբ:
  • Չեղարկվել են ուսումնական ժամանակացույցով սահմանված երկրորդ ընթացիկ ստուգումները` սահմանված ժամանակահատվածը նույնպես տրամադրելով առցանց քննարկումներին, խորհրդատվություններին, ինքնուրույն աշխատանքների կատարմանը:
  • Ուսանողների գիտելիքների գնահատումը 2019-2020 ուստարվա 2-րդ կիսամյակում կիրականացվի` ըստ հետևյալ անցումային (ժամանակավոր) չափորոշիչների.

Հաճախում (առցանց մասնակցություն)-10 միավոր
Ինքնուրույն աշխատանք-15 միավոր
Գործնական, լաբորատոր պարապմունք-25 միավոր
Ամփոփիչ հարցում-50 միավոր

  • Ուսանողների գիտելիքների գնահատումը 2019-2020 ուստարվա 2-րդ կիսամյակում կիրականացվի հետևյալ վարկանիշային միավորներով.

  • Մանկավարժական մասնագիտությունների գծով 3-րդ կուրսերում 2019-2020 ուստարվա 2-րդ կիսամյակում նախատեսված և իրավիճակի պատճառով չիրականացված 6-շաբաթյա մանկավարժական պրակտիկայի կրեդիտի բացակայությունը չի համարվի ակադեմիական պարտք և ուսանողների միջին որակական գնահատականը կձևավորի առանց պրակտիկայի:
  • 2020-2021 ուստարվա 1-ին կիսամյակում մանկավարժական մասնագիտությունների գծով 4-րդ կուրսերի համար նախատեսված 6 շաբաթյա մանկավարժական պրակտիկայի մի մասը կղեկավարեն այն դասախոսները, որոնք պետք է ղեկավարեին 2019-2020 ուստարվա 2-րդ կիսամյակում, և պրակտիկայի այդ մասը կգնահատվի որպես ստուգարք, իսկ մնացած ծրագրային մասը կղեկավարեն այն դասախոսները, որոնց անհատական բեռնվածքներում 2020-2021 ուստարում այդ ժամաքանակները կներառվեն: Պրակտիկայի այդ մասի ամփոփումն արդեն կլինի հանրագումարային գնահատականով:
  • 2-րդ կուրսերում 2019-2020 ուստարվա 2-րդ կիսամյակում համավարակի պատճառով ընդհատված մանկավարժական պասիվ պրակտիկան կամփոփվի մեկշաբաթյա արդյունքներով:
  • 2019-2020 ուստարվա ամառային քննաշրջանի ակադեմիական պարտքերի մարման ժամկետ է սահմանվել ս.թ սեպտեմբերի 07-ից մինչև սեպտեմբերի 18-ը:
  • Վերոնշյալ առցանց գործընթացների որակի ապահովման պատասխանատվությունը դրված է ԳՊՀ-ի ԿՈԱ ԵՎ ՈՒԿԱ բաժնի վրա:
  • Վերոնշյալ գործընթացներում համակարգչային առցանց գործիքակազմի ապահովման հանձնառությունը դրված է ԳՊՀ-ի տեղեկատվական տեխնոլոգիաների և ծրագրային ապահովման լաբորատորիայի պատասխանատու Ա.Օրդյանի և մասնագետ Ա.Ֆարամազյանի վրա:
  • Հրամանի կատարման ընդհանուր վերահսկողությունը դրված է պրոռեկտոր Թ.Մարությանի վրա:

                                                                                           Հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժին

Facebook Comments