ԷՐԱԶՄՈՒՍ+ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՕՐԵՐ ԵՐԵՎԱՆՈՒՄ 2019

Ս.թ. նոյեմբերի 7-8-ը Երևանում տեղի ունեցան ամենամյա Էրազմուս+ տեղեկատվական օրերը։
Երկօրյա միջոցառմանը մասնակցեցին ավելի քան երեք հարյուր գրանցված մասնակից քսաներեք պետական և հինգ մասնավոր բուհերից, ինչպես նաև ներկայացուցիչներ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, ՔՀԿ-ներից և այլ կազմակերպություններից: Էրազմուս+ ազգային գրասենյակը տասներեք իսպանական համալսարաններից և Էրազմուս+ իսպանական ազգային գործակալությունից (SEPIE) հրավիրել էր դասախոսներ և վարչական կազմի ներկայացուցիչների։
Միջոցառմանը Գորիսի պետական համալսարանից ներկա էր  Արտաքին կապերի և համագործակցության բաժնի ղեկավար Նաիրա Սաֆարյանը։
Ողջույնի խոսքով ելույթ ունեցան ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, Էրազմուս+ ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան, Հայաստանում ԵՄ պատվիրակության դեսպան Անդրեա Վիկտորինը և Իսպանիայի Թագավորության պատվավոր հյուպատոս Արմինե Ադամյանը:
Լանա Կառլովան տեղեկացրեց, որ Էրազմուս+ 2020թ․ Առաջարկների մրցույթին ընդառաջ Եվրոպական աուդիովիզուալ մշակութային գործադիր գործակալութունը հրապարակել է նորութուններ Էրազմուս+ բարձրագույն կրթության ոլորտում Գործընկեր երկրներին հասանելի բոլոր գործողությունների վերաբերյալ (ՀԳ 1, ՀԳ 2, Ժան Մոնե Գործողություններ)։
Այնուհետև տեղի ունեցան պանելային քննարկումներ Էրազմուս+ բարձրագույն կրթության միջազգային ծրագրերի (Հիմնական Գործողություն 2-Կարողությունների զարգացումը բարձրագույն կրթության ոլորտում) և Ժան Մոնե Գործողությունների վերաբերյալ (Պանել 1՝«Գաղափարից մինչև ծրագրի իրականացում» և Պանել 2՝ «Ծրագրերի ազդեցությունն ու կայունությունը»):
Միջոցառման երկրորդ օրը անցկացվեց Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում: Պանելային քննարկումներ («Ինչպես օգտագործել Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրերի առավելությունները») տեղի ունեցան Հիմնական Գործողություն 1 (Միջազգային կրեդիտային շարժունություն) և Էրազմուս Մունդուս համատեղ մագիստրոսական ծրագրերի, դրանց դիմելու գործընթացի արդյունավետ կազմակերպման, ծագած խնդիրների ու դրանց հնարավոր լուծումների վերաբերյալ:
Այնուհետև Իսպանիայի Էրազմուս+ ազգային գործակալության համակարգող Լորետա Պաուլաուսկայտեն և ԲԿԲՓ, ՀՀ ԿԳՄՍ-ի նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը ներկայացրեցին հայկական և իսպանական բարձրագույն կրթական համակարգերը:
Այս տարի Էրազմուս+ հայաստանյան գրասենյակը հրավիրել էր մասնակիցների Իսպանիայի Էրազմուս+ ազգային գործակալությունից և տարբեր իսպանական բարձրագույն ուսումնական հաստատություններից (Ալմերիայի, Կորունիայի, Սևիլիայի, Վայադոլիդի, Վալենսիայի, Գրանադայի, Լեոնի և այլ համալսարաններ): Նոյեմբերի 8-ի միջոցառման երկրորդ հատվածը նվիրված էր հայ-իսպանական կոնտակտային սեմինարին: Դա հիանալի հնարավորություն ընձեռնեց հայկական և իսպանական բուհերի ներկայացուցիչների համար՝ անձամբ ծանոթանալու, տեղեկատվական նյութեր ու կոնտակտային տվյալներ փոխանակելու և նախնական պայմանավորվածություններ ձեռք բերելու հետագա համագործակցության համար:

Facebook Comments