ԵՎՐՈՊԱՅԻ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԳՊՀ-ՈՒՄ

Ս/թ. մայիսի 19-ին Գորիսի պետական համալսարանում (գլխավոր մասնաշենք, 2-րդ հարկ, հանդիպումների սրահ) Եվրոպայի օրվան նվիրված 2023թ. միջոցառումների շրջանակներում տեղի կունենա հանդիպում երիտասարդների հետ:

Եվրամիության անդամ երկրների դեսպանների հետ կայանալիք հանդիպմանը կներկայացվեն ուսման և աշխատանքի ընթացքում փորձի ու հմտությունների ձեռքբերմանը նվիրված հայ երիտասարդների փորձը, ինչպես նաև դրա համար առկա հնարավորությունները:

Հանդիպման խոսնակներն են Էդվարդ Գրիգորյանը (Erasmus Student Network Yerevan, Ռաֆիկ Պետրոսյանը (TUMO Center for Creative Technologies) և Սոնա Հովսեփյանը (Young European Ambassadors (YEAs)։

Հանդիպմանը մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև մայիսի 18-ը՝ ժամը 18։00, լրացնել https://forms.office.com/r/aipnBxarrC հայտադիմումը։

Քննարկման համակարգողն ու ղեկավարն է Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակը:

Կից ներկայացված է հանդիպման օրակարգը:

Facebook Comments