ԴԵՊԻ ԿԱՐԻԵՐԱ ԲԻԶՆԵՍ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԿԱՅԱՑԱԾ Է

Փետրվարի 8-ին տեղի ունեցավ <<Դեպի կարիերա >> բիզնես քննարկումը։ Քննարկումը կազմակերպվել է Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն ՀԿ-ի կողմից ԳՊՀ կոնֆերանս սրահում։
Հանդիպման նպատակն էր կիսվել կարիերայում հաջողության փորձով լսարանի հետ։ Հանդիպման փորձագետներն էին ԱՄՆ Խաղաղության Կորպուսի Մոնիտորինգի, հաշվետվությունների, գնահատման և փոքր դրամաշնորհների ղեկավար Հովհաննես Ստեփանյանը, լրագրող Իրինա Յոլյանը, Գորիսի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Վարուժան Գալստյանը, <<Քոնթուր Գլոբալ>> ընկերության ինժեներական խմբի ղեկավար Վլադիկ Թոխսանցը, <<Ինստիգեյթ մոբայլ>> ընկերության որակի ապահովման թիմի առաջատար մասնագետ Կառլեն Օհանյանը, ԳՊՀ Ճարտարագիտության և տնտեսագիտության ֆակուլտետի ամբիոնի վարիչ Սամվել Պողոսյանը և <<Քոնթուր Գլոբալ>> ընկերության ինժեներ Վարդգես Հովսեփյանը։
Բիզնես Քննարկումը վարում էին Աստղիկ Իսախանյանը և Նարեկ Դադունցը։
Փորձագետները մտերմիկ միջավայրում կիսվեցին իրենց հաջողության բանաձևով, դժվարություններն հաղթահարելու իրենց պատմություններով և արժեքավոր խորհուրդներ տվեցին ներկաներին։ Հանդիպման վերջում եղավ հարց ու պատասխան, որի ընթացքում լսարանն իրեն հուզող հարցերի պատասխանները ստացավ փորձագետներից։
<<ԻՏԵԿ>> ՀԿ-ն իր խորին շնորհակալությունն է հայտնում բոլոր փորձագետներին և ներկաներին արդյունավետ քննարկում ունենալու համար։
Սույն քննարկումը կազմակերպվել է <<Սյունիքի մարզի երիտասարդության աշխատանքային կարողությունների զարգացում>> ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Հայատանում ԱՄՆ Խաղաղության Կորպուսի Փոքր ծրագրերի աջակցության դրամաշնորհի և ԱՄՆ ՄԶԳ ի աջակցությամբ։
Նկարները՝ ԱՄՆ Խաղաղության կորպուս Peace Corps Armenia
                                                                                                                                                                                                                          itekngo.com
IMG_7113
IMG_7116
IMG_7117
IMG_7121
IMG_7129
Facebook Comments