ԳՊՀ ՌԵԿՏՈՐ ԱՐՏՈՒՇ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Թանկագի՛ն կանայք և աղջիկներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ տարվա ամենագեղեցիկ տոներից մեկի` Կանանց միջազգային օրվա առթիվ:Մաղթում եմ առողջություն, անձնական երջանկություն, մասնագիտական հաջողություններ ու ձեռքբերումներ:
Աշխարհի բոլոր բարի գործերը կյանքի են կոչվում միմիայն ձեր ներկայության, իմաստության ու նվիրվածության շնորհիվ: Միահյուսվելով գարնան խորհրդի հետ՝ մարտի 8-ը խորհրդանշում է հոգու բերկրանքն ու զարթոնքը, սիրո կենսանորոգ ուժը, կյանքի շարունակակությունն ու արարելու ձգտումը, որի կրողները նախ և առաջ դուք եք, սիրելի՛ կանայք, որպես բարձրագույն արժեք:
Սիրելի՛ մայրեր, դուք անմնացորդ նվիրումով շարունակում եք մնայուն ավանդ ունենալ սերունդների հայեցի դաստիարակության, ազգային արժեքների պահպանման ու ժառանգորդման գործում: Դուք ազգի հարատևության և հայ ընտանիքի ամրացման գրավականն եք:
Գարնանային այս հիասքանչ տոնը պատեհ առիթ է, որ կրկին ձեզ ուղղենք շնորհավորանքի ու շնորհակալության ջերմ խոսքեր, ցանկանանք, որ ձեր հմայքով ու խելամտությամբ շարունակեք գեղեցկացնել ու հարստացնել կյանքը:
Բարձր տրամադրություն եմ մաղթում բոլորիդ:

Facebook Comments