ԳՊՀ-ՈՒՄ ՈՒԺԻ ՄԵՋ Է ՄՏԵԼ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԿԱՐԳ

2019թ. դեկտեմբերի 26-ի գիտական խորհրդի նիստում հաստատվել և ուժի մեջ է մտել Գորիսի պետական համալսարան ՊՈԱԿ-ի գործավարության կարգը, որով սահմանվում է համալսարանի գործավարության կազմակերպումն ու իրականացումը(համալսարանի աշխատակազմի կառավարման բաժնում մտից թղթակցության ընդունումը, գրանցումն ու շարժը, աշխատակազմում հանձնարարականների ձևակերպումը, ռեկտորի խորհրդակցությունների նախապատրաստումն ու տեխնիկական սպասարկումը, իրավական ակտերի ձևակերպումն ու առաքումը, ելից թղթակցության ձևակերպումը, քաղաքացիների առաջարկությունների, դիմումների և բողոքների քննարկումն ու ընթացք տալը, փաստաթղթերի արխիվացումն ու պահպանումը, կազմակերպության ստորաբաժանումների գործավարության կարգը): Հանձնարարվում է ԳՊՀ բոլոր ստորաբաժանումներին` ի գիտություն և ի կատարումն ընդունել ԳՊՀ գործավարության կազմակերպման և իրականացման նոր կարգը, և փաստաթղթաշրջանառությունն իրականացնել կարգի պահանջներին համապատասխան:
Տե՛ս այստեղ` ԳՊՀ-Ի ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳ

Facebook Comments