ԳՊՀ-Ի ԱՎԱՐՏԱԿԱՆ ԿՈՒՐՍԵՐԻ ՔՆՆԱՇՐՋԱՆԸ ԿԿԱԶՄԱԿԵՐՊՎԻ ԱՌՑԱՆՑ

Հաշվի առնելով հանրապետությունում ապրիլի 14-ից երկարաձգված արտակարգ դրությունը՝ ԳՊՀ-ի հերթական ռեկտորատի նիստում քննարկվեցին նաև մագիստրոսի և բակալավրի կրթական ծրագրերով առկա և հեռակա ուսուցման ավարտական կուրսերի գարնանային քննաշրջանի առցանց կազմակերպման հարցերը, առկա խնդիրները, անելիքներն ու ծրագրային սպասարկման հնարավորությունները:
Ապրիլի 10-ին ավարտվել են ԳՊՀ-ի 2019-2020 ուստարվա ավարտական կուրսերի ուսումնական պարապմունքները: Հեռակա կրթաձևում ավարտական կիսամյակի պարապմունքները բացառապես կազմակերպվել են հեռավար ուսուցման գործիքներով, և արդյունքների ամփոփումը ցույց է տվել, որ բավականին բարձր է եղել ուսանողների ներգրավվածությունը:
Հաշվի առնելով համավարակի պատճառով ստեղծված իրավիճակի մարտահրավերները և կրթական պրոցեսում միասնական լուծումներ գտնելու անհրաժեշտությունը, հիմք ընդունելով նաև Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) առաջարկած առանց ուսուցման որակի ապահովման ուղենիշները՝ ռեկտորի 17 ապրիլի 2020թ. թիվ 73 Ա հրամանով ժամանակավորապես կասեցվել է ԳՊՀ-ի ուսանողների գիտելիքների գնահատման կարգի կիրառությունը և սահմանվել են գիտելիքների գնահատման անցումային(ժամանակավոր) չափորոշիչներ, որոնք հիմք կընդունվեն 2019-2020 ուստարվա 2-րդ կիսամյակի քննաշրջանի կազմակերպման գործընթացում:
Ռեկտորի 17 ապրիլի 2020թ. թիվ 74 Ա հրամանով սահմանվել են նաև ավարտական կուրսերի գարնանային քննաշրջանի անցկացման պայմաններն ու ժամկետները:
Մինչև ս.թ. ապրիլի 24-ը ֆակուլետների խորհուրդներում, ամբիոնների նիստերում կկազմակերպվեն առցանց քննարկումներ՝ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով առկա և հեռակա կրթաձևերի ավարտական կուրսերի գարնանային քննաշրջանի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ:
Բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով առկա և հեռակա կրթաձևերի ավարտական կուրսերի առարկայական պարտքերի մարման գործընթացը, ինչպես նաև  պրակտիկաների հետաձգված պաշտպանությունները կկազմակերպվեն առցանց՝ ս.թ. ապրիլի 17-ից 23-ը՝ օգտագործելով տեղեկատվական ու հաղորդակցման ժամանակակից տեխնոլոգիաները, իսկ արդյունքները կամփոփվեն Google drive-ում ներառված Google docs, Google sheets առցանց գործիքների միջոցով:
Ֆակուլտետներում կձևավորվեն ավարտական կուրսերի գարնանային քննաշրջանի էլեկտրոնային ժամանակացույցերը՝ առանց ժամային սահմանափակման:
Բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով առկա և հեռակա կրթաձևերի ավարտական կուրսերի գարնանային քննաշրջանը կկազմակերպվի առցանց՝ ս.թ. ապրիլի 24-ից մինչև մայիսի 4-ը՝ օգտագործելով տեղեկատվական ու հաղորդակցման ժամանակակից տեխնոլոգիաները, իսկ գնահատման ամփոփիչ էլեկտրոնային տեղեկագրերը կլրացվեն Google drive մեջ ներառված Google docs, Google sheets առցանց գործիքների միջոցով։
Ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի հանձնման և նախնական պաշտպանության գործընթացները գործող կարգերի համաձայն (3.7., 3.8., 3.9 կետերը՝ ավարտական աշխատանքի կատարման և պաշտպանության կարգում, 3.9., 3.10. և 3.11 կետերը՝ մագիստորսական թեզի կատարման և պաշտպանության կարգում) նույնպես կկազմակերպվեն առցանց՝ օգտագործելով տեղեկատվական ու հաղորդակցման ժամանակակից տեխնոլոգիաները:
Վերոնշյալ առցանց գործընթացների որակի ապահովման պատասխանատվությունը դրված է ԳՊՀ-ի կրթության որակի ապահովման բաժնի ղեկավար Գ.Շաբունցի վրա, համակարգչային առցանց գործիքակազմի ապահովումը՝ ԳՊՀ-ի տեղեկատվական տեխնոլոգիաների և ծրագրային ապահովման լաբորատորիայի պատասխանատու Ա. Օրդյանի վրա, հրամանի կատարման ընդհանուր վերահսկողությունը՝ պրոռեկտոր Թ.Մարությանի վրա:
Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների ձևավորման և ավարտական աշխատանքների ու մագիստրոսական թեզերի պաշտպանության կազմակերպման հարցերը կքննարկվեն հաջորդիվ:

                                            Հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժին

Facebook Comments