ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԱՅԻՆ ԿԱՊԵՐԸ

ԳՊՀ-ն իր ռազմավարական զարգացման ծրագրի գերակայությունների համաձայն` արտաքին ու ներքին շահակիցների հետ համագործակցության մշակույթի ձևավորման, կրթության բնագավառում առաջավոր փորձի փոխանակման, կրթության բովանդակությանը և որակին ներկայացվող պահանջների ու չափանիշների ապահովման, ինչպես նաև մի շարք այլ գործոններով պայմանավորված, վերջին տարիներին նոր ու կարևոր համագործակցություններ է հաստատել ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ արտերկրի մի շարք ուսումանական ու գիտահետազոտական կազմակերպությունների հետ:
Ս.թ. հունվարի 29-ին Գորիսի պետական համալսարանը` ի դեմս ռեկտոր, ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Արտուշ Ղուկասյանի և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը` ի դեմս ռեկտորի պաշտոնակատար, տեխնիկական գիտ. դոկտոր, պրոֆեսոր Եղիազար Վարդանյանի, կնքեցին համագործակցության հուշագիր՝  հիմք ընդունելով միջբուհական համագործակցության ապահովման, գիտատեխնիկական ու կադրային կարողությունների լիարժեք օգտագործման և առաջավոր փորձի փոխանակման անհրաժեշտությունը: Հուշագրի նպատակը երկու բուհերի միջև կրթական ու գիտահետազոտական ոլոտներում գործընկերային հարաբերությունների հաստատումն է` հետևյալ հիմնական ուղղություններով` ՃՇՀԱՀ-ում և ԳՊՀ-ում իրականացվող կրթական, միջազգային դրամաշնորհային ծրագրերի մասին տեղեկությունների տրամադրում, առարկայական ծրագրերի, կրթական ծրագրերի արտաքին փորձագիտական գնահատման աշխատանքների իրականացում, սովորողների և պրոֆեսորադասախոսական կազմի անդամների ակադեմիական շարժունության իրականացում, կրթական ծրագրերի և կամ առանձին դասընթացների համատեղ մշակում, սովորողների և դասախոսների մասնագիտական վերապատրաստումների, վարպետության դասերի, կլոր սեղանների, համատեղ գիտահետազոտական ծրագրերի իրականացում, ՃՇՀԱՀ-ի և ԳՊՀ-ի գիտական ամսագրերում համատեղ ուսումնագիտական հետազոտությունների արդյունքների հրատարակում, սովորողների ավարտական աշխատանքների, մագիստրոսական թեզերի փոխադարձ ղեկավարում և գրախոսում, համատեղ միջազգային և հանրապետական գիտաժողովների կազմակերպում, համատեղ կրթական, գիտական ուղղվածության դրամաշնորհային ծրագրերի իրականացում և այլն:
Հաշվի առնելով գիտական կազմակերպությունների և բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև համագործակցության ապահովման, կողմերի գիտահետազոտական և կադրային կարողությունների լիարժեք օգտագործման և առաջավոր գիտական փորձի ներդրման անհրաժեշտությունը ուսումնական գործընթացում` օրերս ԳՊՀ-ի ռեկտոր Ա.Ղուկասյանը համագործակցության հուշագրեր ստորագրեց նաև ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի մեխանիկայի ինստիտուտի հետ` ի դեմս տնօրենի պաշտոնակատար, ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Ավետիք Սահակյանի և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի հետ` ի դեմս տնօրեն, ակադեմիկոս, պ.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանի: Համագործակցության հիմնական ուղղություններն են լինելու ակադեմիական ինստիտուտներում և ԳՊՀ-ում իրականացվող գիտակրթական ծրագրերի մասին տեղեկությունների տրամադրումը, համատեղ հանրապետական և միջազգային գիտաժողովների կազմակերպումը, գիտահետազոտական, կրթական ուղղվածության դրամաշնորհային ծրագրերի իրականացումը, հետազոտությունների արդյունքների հրատարակումը, ինստիտուտի առաջատար մասնագետների ներգրավումը ԳՊՀ-ում իրականացվող ավարտական աշխատանքների, մագիստրոսական թեզերի ղեկավարման, գրախոսման, ամփոփիչ ատեստավորման աշխատանքներին և այլ առաջնահերթություններ:



Facebook Comments