ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է 2017/2018 ՈՒՍՏԱՐՎԱ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ՝ ՀԵՏԵՎՅԱԼ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ

1. Մաթեմատիկա
2. Իրավագիտություն
3. Կենսաբանություն
4. Դեղագործական քիմիա
5. Պատմություն
6. Հայոց լեզու եւ գրականություն
7. Տարրական մանկավարժություն եւ մեթոդիկա
8. Անգլերեն լեզու եւ գրականություն
9. Կերպարվեստ
10. Կառավարում (ըստ ոլորտի)
11. Էլեկտրոնիկա

Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են մինչև ս/թ. հունիսի 1-ը, ժամը 18:00-ն:
ՀՀ երկքաղաքացիների եւ օտարերկրացիների, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտած ՀՀ քաղաքացիների, նույն տարվա գարնանային զորակոչից զորացրված դիմորդների, նախնական մաuնագիտական (արհեuտագործական) եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տվյալ տարվա շրջանավարտների փաuտաթղթերն ընդունվում են հունիսի 25-ից մինչեւ հուլիuի 2-ը:

Դիմում-հայտի հետ ներկայացվում են`

ա) Լուսանկարով տեղեկանք ավարտական դասարանում սովորելու մասին՝ հաստատված դպրոցի տնօրենի կողմից (նախորդ տարիների շրջանավարտները ներկայացնում են ավարտական փաստաթուղթ՝ ատեստատ կամ դիպլոմ),
բ) 6 լուսանկար (3×4 սմ չափսի),
գ) փաստաթուղթ զինվորական ծառայության առնչության մասին,
դ) անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, զինվորական գրքույկ, ծննդյան վկայական),
ե) զինվորական գրքույկ եւ զինվորական կոմիսարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայությունն անցած լինելու, ծառայության վայրի եւ ծառայողական բնութագրի մասին,
զ) արտոնություններից օգտվող դիմորդները ներկայացնում են համապատասխան փաստաթղթեր (զինծառայող ծնողի զոհվելու, 1-ին կամ 2-րդ խմբերի եւ մինչեւ 18 տարեկան մանկուց հաշմանդամության, ինչպես նաեւ առանց ծնողական խնամքի մնացած լինելու մասին),
է) միջազգային եւ հանրապետական մրցույթների (օլիմպիադաներ) դիպլոմներ,
ը) փաստաթղթերի ընդունման եւ ձեւակերպման համար 1500 դրամ վճարելու վերաբերյալ անդորրագիրը:

Տեղեկությունների համար զանգահարել` 098196712, 077802277
Հասցեն` ք. Գորիս, Ավանգարդ 2:

ԸՆԴՈՒՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Ընդունելության ցուցակի ամբողջական տարբերակը կարող եք դիտել այստեղ՝ pdf_Icon

Facebook Comments