ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀՐԱՎԵՐ

 2022թ. դեկտեմբերի 5-9-ը Հայ-Ռուսական համալսարանում տեղի կունենա 16-րդ Տարեկան գիտաժողով՝ նվիրված ՀՌՀ հիմնադրման 25-ամյակին:

Գիտաժողովն անց է կացվելու հետևյալ գիտական ուղղություններով՝

Ֆիզիկամաթեմատիկական և բնական գիտություններ՝

  • Մաթեմատիկա
  • Ինֆորմատիկա և տեխնիկական գիտություններ
  • Ֆիզիկատեխնիկական գիտություններ
  • Կենսաբանական և քիմիական գիտություններ

Սոցիո-հումանիտար գիտություններ՝

  • Փիլիսոփայություն, քաղաքագիտական և պատմական գիտություններ
  • Տնտեսական գիտություններ
  • Իրավաբանական գիտություններ
  • Բանասիրական և լեզվաբանական գիտություններ
  • Հոգեբանություն
  • Արևելագիտություն

Նստաշրջանին մասնակցելու համար անհրաժեշտ է 2022թ. սեպտեմբերի 26-ից մինչև հոկտեմբերի 31-ը ՀՌՀ-ի պաշտոնական կայքի (https://rau.am/) հայտերի ներկայացման էլելտրոնային համակարգում լրացնել հայտաձևը:

Կից ներկայացվում են գիտաժողովի տեղեկատվական թերթիկը և հոդվածների ներկայացման կարգը:

Տեղեկատվական թերթիկ 

Հոդվածների ներկայացման կարգը

Facebook Comments