Բիզնեսի կառավարման և կայունության պահպանման միջազգային համաժողով Լոս Անջելեսում

Փոքր և միջին ձեռնարկությունների համաշխարհային ասոցիացիան բիզնեսի ոլորտով հետաքրքրված անձանց հրավիրում է Բիզնեսի կառավարման և կայունության պահպանման 2022 թվականի միջազգային համաժողովին (ICBMS 2022), որը տեղի կունենա Լոս Անջելեսում (Կալիֆոռնիա, ԱՄՆ) 2022 թվականի հուլիսի 26-29-ը։

Միջոցառման նպատակն է աշխարհի տարբեր ծայրերից համախմբել բիզնես ոլորտի փորձագետների՝ քննարկելու բիզնես միջավայրի արդի մարտահրավերները և առաջարկելու լուծումներ այդ մարտահրավերները հաղթահարելու համար: Մասնակիցները հնարավորություն կունենան լսելու բիզնեսի կառավարման և ձեռներեցությանն առնչվող մի շարք հարցերի մասին, հանդես գալու ելույթներով, ինչպես նաև հանդիպելու ներդրողների հետ։

Միջոցառմանը անվճար կարող եք գրանցվել անհատապես կամ խմբերով (խումբը կարող է կազմված լինել առավելագույնը հինգ անձից)։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ կազմակերպիչները պատրաստ են վճարել միայն ավիատոմսի գումարը, իսկ կեցության և վիզայի ծախսը պետք է հոգա մասնակիցը։

Համաժողովին առնչվող այլ մանրամասներն առկա են կից ներկայացվող փաստաթղթերում՝

Details

ICBMS 2022 DELEGATE REGISTRATION FORM

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել Գորիսի պետական համալսարանի արտաքին կապերի և համագործակցության բաժնի մասնագետ Սոնա Ալավերդյանին (հեռ.՝ +37477986500, էլ. հասցե՝ sonaalaverdyan.gorsu@gmail.com):

 

Facebook Comments