«ԲԱԿՈՒՆՑՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ» ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Հունիսի 13-ին Ակսել Բակունցի ծննդյան 118-ամյակի առթիվ «Սյունիքի հոգևոր և նյութական ժառանգությունը» գիտական ծրագրի շրջանակներում Գորիսի պետական համալսարանում կազմակերպվեցին «Բակունցյան ընթերցումներ»:
Գիտաժողովին մասնակցում էին համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, Արցախի և Սյունիքի ԳՄ ներկայացուցիչները, մշակութային գործիչներ, հյուրեր Երևանից, Սիսիանից ու Կապանից:
Բացման խոսք ասաց ԳՊՀ-ի ՀՀՄ ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Թեհմինա Մարությանը: Ողջունելով հյուրերին ու գիտաժողովի մասնակիցներին գրական տոնի առթիվ՝ նա նշեց, որ տարիերի ընթացքում Ակսել Բակունցի կյանքի ու ստեղծագործության վերաբերյալ մեծածավալ գրականություն է ստեղծվել, սակայն հանճարեղ արձակագրի ստեղծագործությունն ունի այնպիսի շերտեր, նրբերանգներ, լուսաբնության կարիք ունեցող հարցեր, որոնք ուրույն իմաստ ու հնչեղություն են ստանում յուրաքանչյուր նոր առնչության դեպքում, և գրականագիտական միտքը դեռ լիովին չի թափանցել այդ զարմանալի հարուստ, բազմազան ու առեղծվածային աշխարհը: «Յուրաքանչյուր սերունդ իր հետ բերում է նոր պահանջներ, իր առջև դնում է նոր խնդիրներ, հետևաբար ներքին զարգացման օրինաչափությամբ հնին պետք է հաջորդի, փոխարինի, լրացնի նորը: Ամեն ինչ ժամանակի առջև կանգնում է վերագնահատման ու վերանայման անհրաժեշտությամբ»: Գիտական ընթերցումներ կազմակերպելու ձեռնարկը Բակունցի ստեղծագործության գնահատությունը ևս մեկ էջով լրացնելու փորձ էր: Ողջույնի խոսք ասացին գիտաժողովի հյուրերը՝ Արցախի ու Հայաստանի գրողների միության անդամ, անվանի բանաստեղծ Ռոբերտ Եսայանը, բանաստեղծներ Արիս Արսենին և Սոնա Համբարձումյանը: Զեկուցումներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Հայ գաղթօջախների և Սփյուռքի պատմության բաժնի վարիչ, պ.գ.դ., պրոֆեսոր Գևորգ Ստեփանյանը («Ակսել Բակունցը Գորիսի Սբ. Հռիփսիմեի անվան եկեղեցական-ծխական դպրոցի աշակերտ»), բ.գ.թ., դոցենտ Թեհմինա Մարությանը («Ակնարկից պատմվածք. Բակունցի ակնարկները՝ հոգևոր զարգացման ճանապարհ»), Գորիսի համայնքապետարանի առաջատար մասնագետ, բ.գ.թ., Լիլիթ Թունյանը («Բակունցի բառի ներաշխարհն ու պատկերային նրբերանգները»), Բակունցի տուն-թանգարանի տնօրեն Վարդան Սարգսյանը(«Էջեր Բակունցի տուն-թանգարանի ստեղծման պատմությունից»), ԳՊՀ ՀԼԳ ամբիոնի դասախոս, բ.գ.թ. Սվետլանա Մանուչարյանը (Բարբառայնությունը Բակունցի «Կյորես» և «Կարմրաքար» երկերում), ԳՊՀ-ի ՈՒԳԸ նախագահ Սոնա Ալավերդյանը («Կերպարների հոգեբանական բացահայտման մի քանի հարցեր Բակունցի «Մթնաձոր» ժողովածուում»), ինչպես նաև «Սյունյաց երկիր» թերթի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանը, ով խոսեց Գուսան Աշոտ-Ակսել Բակունց գրական առնչակցության մասին՝ ֆակուլտետին նվիրելով նաև օրերս լույս տեսած «Սյունյաց երկրի» բացառիկ թողարկումը՝ նվիրված Գուսան Աշոտի ծննդյան 110-ամյակին: Զեկուցումները հատկանշելի էին գրողի ստեղծագործության նոր հատկանիշների բացահայտումով, խորքային, հետաքրքիր դիտարկումներով: Զեկուցողները փորձեցին նորովի բացահայտել Բակունցի ստեղծագործական ու անձնային կողմերը, արժևորել նրա ուրույն կենսազգացողությունը, արձակի գեղարվեստանության չափանիշները, լեզվի ու ոճի զարգացման ընթացքը, կենսական երևույթների խորքային ընդգրկման, ավանդականի ու նորարականի բարձրարվեստ համաձուլման գրական ձիրքը: Բակունցի դիմանկարը ամբողջացավ և՛ ստեղծագործությամբ, և՛ կերպարով:
Միջանկյալ նշենք, որ գիտաժողովին պետք է մասնակցեին նաև ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտի գիտաշխատողները՝ տնօրեն Վարդան Դևրիկյանի գլխավորությամբ, ինչպես նաև ՀԳՄ նախագահ Է.Միլիտոնյանը, սակայն անվանի գրականագետ, ակադեմիկոս Սերգեյ Սարինյանի մահվան պատճառով Գորիս կատարելիք նրանց այցը հետաձգվել է:
Բակունցյան օրը շարունակվեց գրողի տուն-թանգարանում, որտեղ Գորիսի մշակությային կառույցների ստեղծագործական ուժերով կազմակերպվել էին տարաբնույթ միջոցառումներ: Գորիսի պետական համալսարանի ուսանողները նույնպես ներկայացան Բակունցի՝ «մյուռոնի նման սրբազնագույն» էջերի ընթերցումներով: Գրական տոնը հրաշալի առիթ էր՝ նորից ու նորից Բակունցի բյուրեղյա աշխահին հաղորդակցվելու, նրանով ներշնչվելու ու վեհանալու:

Բակունցյան-ընթերցումներ-1-small

Բակունցյան-ընթերցումներ-2-small

Բակունցյան-ընթերցումներ-3-small

Բակունցյան-ընթերցումներ-4-small

Բակունցյան-ընթերցումներ-5-small

Բակունցյան-ընթերցումներ-6-small

Բակունցյան-ընթերցումներ-7-small

Բակունցյան-ընթերցումներ-8-small

Բակունցյան-ընթերցումներ-9-small

Բակունցյան-ընթերցումներ-10-small

Բակունցյան-ընթերցումներ-11-small

Բակունցյան-ընթերցումներ-12-small

Բակունցյան-ընթերցումներ-13-small

Բակունցյան-ընթերցումներ-14-small

Բակունցյան-ընթերցումներ-15-small

Բակունցյան-ընթերցումներ-16-small

Բակունցյան-ընթերցումներ-17-small

Բակունցյան-ընթերցումներ-18-small

Բակունցյան-ընթերցումներ-19-small

Բակունցյան-ընթերցումներ-20-small

Բակունցյան-ընթերցումներ-21-small

Բակունցյան-ընթերցումներ-22-small

Բակունցյան-ընթերցումներ-23-small

Բակունցյան-ընթերցումներ-24-small

Բակունցյան-ընթերցումներ-25-small

Բակունցյան-ընթերցումներ-26-small

Facebook Comments