ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՆՈՐ ԿՈԼԵԿՏԻՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ ՀԵՏԱՁԳՎՈՒՄ Է

23․04․2020 թվականի թիվ 01-19/85 գրությամբ ԳՊՀ ռեկտոր Ա.Ղուկասյանը դիմել էր արհեստակցական կազմակերպության նախագահ Համլետ Հովսեփյանին և առաջարկել գրությունը ստանալուց հետո մեկշաբաթյա ժամկետում ներկայացնել 2018 թվականի հունվարի 1-ից մինչև օրս ԳՊՀ արհեստակցական կազմակերպությանն անդամ հանդիսացող ԳՊՀ աշխատողների գրավոր համաձայնությունները (առանձին, կամ կոլեկտիվ դիմումների տեսքով), որպեսզի «Արհեստական միությունների մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի և կոլեկտիվ պայմանագրի պահանջներով կազմակերպի Գորիսի պետական համալսարանի Արհեստակցական կազմակերպության անդամների համար հաշվարկվելիք կամ հաշվարկված ու Գորիսի պետական համալսարանի Արհեստակցական կազմակերպությանը չփոխանցված անդամավճարների գումարների գանձումը և հատկացումը ԳՊՀ արհեստակցական կազմակերպությանը, ինչպես նաև այսուհետ յուրաքանչյուր աշխատավարձի վճարման ժամանակ հաշվարկվի և փոխանցվի նշված անդամավճարները:
Վերոհիշյալ գրությամբ առաջարկել էր նշված պահանջների կատարվելու դեպքում քննարկել կոլեկտիվ պայմանագրի ժամկետը երկարաձգելու հարցը և վերջ տալ դատական վիճաբանություններին, իսկ չկատարվելու դեպքում դադարեցնել նոր կոլեկտիվ պայմանագիր կնքելու բանակցությունները և հարցին օրենքով սահմանված կարգով ընթացք տալ։
Ի պատասխան ԳՊՀ ռեկտորի 23․04․2020թվականի թիվ 01-19/85 գրության՝ Հ.Հովսեփյանը ռեկտորին հասցեագրել էր հանիրավի մեղադրականներով ու վիրավորանքներով հագեցած նամակ՝ պատճենը հասցեագրելով ԳՊՀ խորհրդի և գիտական խորհրդի անդամներին: Այնինչ Գորիսի պետական համալսարանը պետք է Հ.Հովսեփյանին մեղադրի մի բանի համար, որ նա առանց աշխատողների համաձայնության փորձում է ստանալ նրանց աշխատավարձների մեկ տոկոսը՝ անտեսելով «Արհեստական միությունների մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի և կոլեկտիվ պայմանագրի պահանջները:
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Հ.Հովսեփյանը չի կատարել 23․04․2020 թվականի թիվ 01-19/85 գրության պահանջները, ուստի նոր կոլեկտիվ պայմանագիր կնքելու բանակցությունները հետաձգվում են, մինչև կպարզվի ԳՊՀ արհեստակցական կազմակերպությանն անդամների իրական ցուցակը և նրանց դիրքորոշումներն իրենց աշխատավարձից մասհանումներ կատարելու վերաբերյալ։
Այս մասին ռեկտորի 03.05.2020թ. թիվ 01-19/88 գրությամբ տեղյակ է պահվել արհեստակցական կազամկերպության նախագահ Հ.Հովսեփյանին:

Գրությունը՝ ստորև

Գրություն — Հ.Հովսեփյանին — 03.05.2020թ.

Facebook Comments