ԱՆՎՃԱՐ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Գորիսի պետական համալսարանը 2022-2023 ուստարվա հեռակա ուսուցման համակարգի ընդունելությանն ընդառաջ դիմորդների համար կազմակերպում է անվճար նախապատրաստական դասընթացներ հետևյալ առարկաներից.

  1. Հայոց լեզու և գրականություն
  2. Մաթեմատիկա
  3. Ֆիզիկա
  4. Քիմիա
  5. Օտար լեզու
  6. Հայոց պատմություն

Դասընթացը հաջողությամբ ավարտած ունկնդիրներին տրվում է  hամալսարանի կողմից վավերացված և հաշվառված վկայական՝ ավարտական քննությունների արդյունքներով:

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել.

  • դիմում` ռեկտորի անունով (լրացվում է տեղում),
  • 3×4 չափի մեկ լուսանկար,
  • միջնակարգ կրթության ատեստատի կամ միջին մասնագիտական կամ մասնագիտական տեխնիկական կրթության մասին ավարտական փաստաթղթի պատճեն՝ համապատասխան ներդիրով,
  • անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, նույնականացման քարտ, ծննդյան վկայական, փախստականի վկայական, ՀՀ հատուկ անձնագիր, կացության վկայական) պատճեն,
  • զինվորական գրքույկի պատճեն (առկայության դեպքում)

Դասընթացներն իրականացնելու են Գորիսի պետական համալսարանի փորձառու մասնագետները՝ առկա ձևաչափով:

2022-2023 ուստարվա նախապատրաստական դասընթացների դիմորդների գործերն ընդունվում են մինչև օգոստոսի 10ը ներառյալ` ժամը 10.00-16.00:

Դասընթացները կկազմակերպվեն 2022 թվականի օգոստոսի 15-ից սեպտեմբերի 20-ը։

Նախապատրաստական դասընթացներին մասնակցելու համար դիմել Գորիսի պետական համալսարանի ուսումնական մաս (գլխավոր մասնաշենք, 2-րդ հարկ):

Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ.

Բջջ.՝  077-33-76-90 (Ա. Դինունց)

E-mail` dinuntsas@gmail.com

Facebook Comments