ԱՆԳԼԵՐԵՆԻ ԴԱՍԸՆԹԱՑ` ԳՊՀ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ԳՊՀ hարգելի՛ աշխատակից, ուրախ ենք տեղեկացնել, որ ԳՊՀ արտաքին կապերի և համագործակցության բաժնի ու օտար լեզուների ամբիոնի նախաձեռնությամբ մեկնարկում է անգլերենի դասընթացը` նախատեսված ԳՊՀ աշխատակիցների համար: Դասընթացի նպատակն է խթանել համալսարանի միջազգայնացումը՝ նպաստելով ԳՊՀ աշխատակիցների անգլերենի իմացության և հաղորդակցման գրավոր ու բանավոր հմտությունների բարելավմանը:
Կանցկացվեն դասընթացներ երեք խմբերի համար (սկսնակ, միջին, միջինից բարձր  մակարդակներ): Յուրաքանչյուր մակարդակի դասընթացի տևողությունը 7 շաբաթ է։
Մասնակացության համար հարկավոր է մինչև փետրվարի 29-ը գրանցվել հետևյալ հղումով՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSf-e1-z46D0_jgwvLtDNw80umQBCiaZP_zMdDx7OiDCpzYJtQ/viewform.

Facebook Comments