ԱՆԳԼԵՐԵՆԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ՝ ՄԻՉԻԳԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՆԳԼԵՐԵՆ ԼԵԶՎԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԿՈՂՄԻՑ

Սիրելի՛ համալսարանականներ
Սիրով հայտնում ենք, որ Միչիգանի պետական համալսարանի անգլերեն լեզվի կենտրոնը, որը սպասարկում է ՄՊՀ միջազգային ուսանողների, գիտնականների և այլ անձանց անգլերեն լեզվի կարիքները, առաջարկում է ինչպես «Ընդհանուր անգլերեն», այնպես էլ «Անգլերեն՝ ակադեմիական նպատակներով» դասընթացներ առկա և հեռավար եղանակներով:
ԱԼԿ-ն առկա և հեռավար եղանակներով իրականացնում է նաև կարճաժամկետ մի շարք այլ դասընթացներ՝

  • Հատուկ ծրագիր՝ նախատեսված ողջ աշխարհի պետական մարմինների, համալսարանների, կորպորացիաների կողմից հովանավորված մասնակիցների համար, որի դեպքում ծրագրի համակարգողներն աշխատում են յուրաքանչյուր խմբի հետ` նրանց կարիքները բավարարող ծրագիր մշակելու համար,
  • Ամերիկյան անգլերենի և մշակույթի ծրագիր, որին դիմած ուսանողները պետք է մասնակցեն 2 դասընթացների՝ «ԱՄՆ պատմություն և հասարակություն» և «Ներկա իրողություններ ու բանավոր հմտություններ»,
  • Բիզնես անգլերենի ծրագիր՝ նախատեսված ոչ լեզվակիրների համար, որոնք ցանկանում են զարգացնել արդյունավետ հաղորդակցման հմտությունները՝ բիզնես իրավիճակներում,
  • TESOL ծրագիր՝ նախատեսված անգլերենի ոչ լեզվակիր ուսուցիչների համար, որոնք ցանկություն ունեն ավելին սովորել անգլերենի դասավանդման մասին,
  • Բարձր մակարդակի անգլերենի հմտություններ՝ դասախոսների համար,
  • Լեզվի առցանց ուսուցում՝ նախատեսված առցանց հարթակում լեզվի դասընթաց ձևավորել, զարգացնել, իրականացնել ցանկացողների համար:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ անցնելով վերը նշված հղումներով:

ԳՊՀ արտաքին կապերի և համագործակցության բաժին

Facebook Comments