ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

2019թ. ապրիլի 29-ին ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հրաման է ստորագրել` «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու նպատակով վերապատրաստում իրականացնող կազմակերպություններին երաշխավորելու մասին»: Ի ուրախություն Գորիսի պետական համալսարանի՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից 2019թ. ապրիլի 4-ին հայտարարված   վերապատրաստող կազմակերպությունների ընտրության մրցույթին  մասնակցելու համար դիմած կազմակերպություններից մրցութային շեմը հաղթահարել և հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու հավակնություն ունեցող անձանց վերապատրաստումներ իրականացնելու իրավունք է ստացել նաև «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ը: Նշենք, որ մրցութային շեմը հաղթահարել և վերապատրաստում իրականացնելու իրավունք են ստացել նաև Երևանի Լեոյի անվան հ. 65 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ը, «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամը, «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ, «Կրթություն առանց սահմանի» ՀԿ-ն, «Հույս և ապագա» երեխաների աջակցության և զարգացման բարեգործական ՀԿ-ն, «Մանկավարժական նախաձեռնություն» հայկական ասոցիացիա ՀԿ-ն: Վերապատրաստումների կազմակերպման մասին կտրվեն լրացուցիչ տեղեկություններ:
Facebook Comments