ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑ-120. ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀՐԱՎԵՐ

Ս.թ. հունիսի 14-ին Գորիսի պետական համալսարանում «Սյունիքի հոգևոր և նյութական ժառանգությունը» գիտական ծրագրի շրջանակներում  կազմակերպվում է Ա.Բակունցի 120-ամյակին նվիրված հանրապետական գիտաժողով, որին զեկուցումներով հանդես գալու համար կարող են դիմել Հայաստանի, Արցախի և Սփյուռքի գիտնականներ, դասախոսներ, հետազոտողներ:
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը, ռուսերենը, անգլերենը:
Զեկուցումը պետք է համապատասխանի գիտաժողովի թեմային:
Անհրաժեշտ է մասնակցության հայտերը մինչև 2019թ. ապրիլի 15-ը ուղարկել ԳՊՀ-ի գիտական քարտուղար, բ.գ.թ., դոցենտ Թեհմինա Մարությանին (էլ.հասցե̀ tmarutyan@mail.ru):
Գիտաժողովի կազմկոմիտեի կողմից ընտրված հոդվածները նախատեսվում է տպագրել առանձին ժողովածուով:

Կից ներկայացնում ենք հոդվածների ձևավորման կարգը և մասնակցության հայտի ձևը:

ՀՈԴՎԱԾՆԵՐԻՆ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԻ ՁԵՎԸ

Facebook Comments