Հարգելի՛ ուսանողներ, Հայ կրթական հիմնարկությունը հայտարարել է 2024-2025 ուսումնական տարվա կրթաթոշակային ծրագիր՝ առկա վճարովի համակարգում սովորող ուսանողների համար: Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ պետական բուհերի առկա, վճարովի համակարգում 2024թ․-ի սեպտեմբերից 1-ին կուրսում սովորել պատրաստվող ուսանողներ, ինչպես նաև բարձր կուրսերի ուսանողներ,[…]
Новости
ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՀԵՏ
Այսօր Գորիսի պետական համալսարանը հյուրընկալեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության կրթական և մշակութային համագործակցության գծով կցորդ տիկին Դոմինիկ Վեյսին, որը ներկայացրեց իրենց գաղափարները և համալսարանի հետ հնարավոր համագործակցության շրջանակները։ Հանդիպման ընթացքում խոսեցին բուհի ստեղծման, առկա և հեռակա կրթաձևով սովորող ուսանողների, ֆակուլտետների, մասնագիտությունների,[…]
ԿՐԹԱԹՈՇԱԿ՝ ՍԵՎԻԼԻԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Գորիսի պետական համալսարանի և Սևիլիայի համալսարանի (Իսպանիա) միջև Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում կնքված պայմանագրի համաձայն ԳՊՀ-ից մեկ ուսանողի հնարավորություն կտրվի մեկ կիսամյակ ուսանելու Սևիլիայի համալսարանում: Կրթաթոշակային մրցույթին կարող են մասնակցել «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության երկրորդ և երրորդ […]
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ «ԴԱՍԱՎԱՆԴԻ՛Ր, ՀԱՅԱՍՏԱՆ»-Ի «ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ
Այսօր Գորիսի պետական համալսարանում տեղի ունեցավ տեղեկատվական հանդիպում «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում կրթական ծրագրի հավաքագրման մասնագետ Արևիկ Պռազյանը ուսանողներին ներկայացրեց ծրագրի նպատակը, պահանջները, առաջնորդական հմտությունների զարգացման հնարավորությունները և մասնակցության առավելությունները: Խոսելով «Ուսուցիչների առաջնորդության» երկամյա ծրագրի ընձեռած[…]
ԳՈՒՄԱՐՎԵՑ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ
Այսօր Գորիսի պետական համալսարանում գումարվեց կառավարման խորհրդի նիստ, որը վարում էր Սյունիքի մարզպետ, ԳՊՀ խորհրդի նախագահ Ռոբերտ Ղուկասյանը: Առկա և առցանց ձևաչափերով նիստին մասնակցում էին խորհրդի 20 անդամներից 18-ը։ Նիստի օրակարգում ԳՊՀ ռեկտորի՝ «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի 2022-2023 ուստարվա գործունեության[…]
ՏՐՎԵՑ «ՀԱՅԱՍՏԱՆԻ և ՎՐԱՍՏԱՆԻ ԲՈՒՀԵՐՈՒՄ 21-ՐԴ ԴԱՐԻ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՀՈՒՆՉ ՓԱՓՈՒԿ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» (DESIRE) ՆԱԽԱԳԾԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՄԵԿՆԱՐԿԸ
Ս.թ. Փետրվարի 26-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում տրվեց «Հայաստանի և Վրաստանի բուհերում 21-րդ դարի աշխատաշուկայի պահանջներին համահունչ փափուկ հմտությունների զարգացում» (DeSIRe) նախագծի պաշտոնական մեկնարկը: Նախագծի նպատակն է Հայաստանում և Վրաստանում ազգային կրթական համակարգերի զարգացման խթանումը՝ կապված փափուկ հմտությունների վրա հիմնված դասավանդման[…]
ԳՊՀ-Ի ԵՎ «ՎԱՆԱՁՈՐԻ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵՑ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
Ս.թ. փետրվարի 27-ին Գորիսի պետական համալսարանը՝ ի դեմս ռեկտոր Տիգրան Վանդունցի և «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամը՝ ի դեմս ռեկտոր Ռուստամ Սահակյանի, կնքեցին համագործակցության հուշագիր՝ հիմք ընդունելով միջբուհական համագործակցության ապահովման, կողմերի գիտատեխնիկական և կադրային կարողությունների լիարժեք օգտագործման և[…]
ԳՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «ՆԱԽԱՄՈԴՈՒԼԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆԻ ՄՇԱԿՈՒՄ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՁևԱՎՈՐՈՒՄ», «ԱԴՄ ՄՈԴՈՒԼԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆԻ ՄՇԱԿՈՒՄ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՁևԱՎՈՐՈՒՄ» ՄՈԴՈՒԼՆԵՐԻ ՓՈՐՁԱՐԿՈՒՄԸ
Ս.թ փետրվարի 27-ին Էրազմուս+ «Աջակցություն անգլերենով դասավանդման նորարարական մեթոդաբանությանը, մոտեցումներին և գործիքակազմի կիրառմանը՝ կրթության արդյունավետությունը, կայունությունը և միջազգայնացումը բարելավելու նպատակով» (SMARTI) ծրագրի շրջանակում տեղի ունեցավ «Նախամոդուլային ուսումնական պլանի մշակում և կառուցվածքային ձևավորում» և «ԱԴՄ մոդուլի ուսումնական պլանի մշակում և ուսուցման[…]
ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ T-GREEN ԾՐԱԳՐԻ՝ ԳՊՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԹԻՄԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈԻՄԸ
2024 թվականի փետրվարի 22-ին T-GREEN ծրագրի՝ ԳՊՀ աշխատանքային թիմի անդամների մասնակցությամբ տեղի ունեցավ հանդիպում՝ նվիրված ծրագրի աշխատանքային երկրորդ և երրորդ փաթեթներին: Նիստին ԳՊՀ արտաքին կապերի, համագործակցության և լրատվության բաժնի ղեկավար Նաիրա Սաֆարյանը ներկայացրեց «ՀՀ բարձրագույն կրթությունը հանուն կայուն զարգացման հայեցակարգի»[…]
ԳՊՀ-Ի ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵՑԻՆ «ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄ» ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՖՈՐՈՒՄԻՆ
Ս.թ. փետրվարի 17-18-ը ԵՊՀ Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազայում տեղի ունեցավ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների՝ ուսանողական խորհուրդների նախագահների և ղեկավար կազմի ներկայացուցիչների երկօրյա ֆորումը, որի նպատակը փորձի փոխանակումն ու համատեղ նախաձեռնությունների պլանավորումն էր։ Գորիսի պետական համալսարանից ֆորումին մասնակցեցին ՈՒԽ նախագահ, Բնագիտական և[…]