«TOYOHASHI BRUT ART CONTEST» ՆԿԱՐՆԵՐԻ ԵՎ ՔԱՆԴԱԿՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ՀՐԱՎԵՐ

Ճապոնական «Fukushi Jyukankyo Chiiki Center» հասարակական կազմակերպությունը սահմանափակ կարողություններով երեխաների և երիտասարդների համար կազմակերպում է «Toyohashi Brut Art Contest» նկարների և քանդակների մրցույթ:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել կից ներկայացված հայտադիմումը և ուղարկել wac-net@hotmail.co.jp էլ.հասցեին՝ ներկայացնելով նաև հաշմանդամության վկայականը (առկայության դեպքում)։

Հայտերն ընդունվում են մինչև ս. թ. դեկտեմբերի 24-ը, իսկ մրցույթում հաղթած արվեստի գործերը կներկայացվեն Ճապոնիայում՝ 2023 թ.-ին նախատեսվող ցուցահանդեսին:

Հայտադիմում pdf-icons

Facebook Comments