«iOS» ԵՎ «Android» ԾՐԱԳՐԱՎՈՐՄԱՆ ԱՆՎՃԱՐ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

Հարգելի՛ ուսանողներ և շրջանավարտներ
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրի շրջանակում «SunnySchool» («ԷԳԷԱ»ՍՊԸ) ուսումնական կենտրոնը համաֆինանսավորմամբ իրականացնում է սկսնակ և միջին մակարդակների «iOS»  և «Android» ծրագրավորման դասընթացներ: Դասընթացներին կարող են մասնակցել ՀՀ-ում և Արցախի Հանրապետությունում բնակվող քաղաքացիները (Երևանից` 18, իսկ ՀՀ մարզերից և Արցախի Հանրապետությունից` 16 տարին լրացած անձինք): Մինչ դասընթացի մեկնարկն առցանց թեստի միջոցով իրականացվում է դիմորդների գիտելիքների գնահատում:
«Sunny School» ուսումնական կենտրոնը համալսարանի ուսանողների համար առաջարկում է դասընթացներին ԱՆՎՃԱՐ մասնակցելու հնարավորություն, այն դեպքում, եթե դիմորդները առցանց թեստից կգնահատվեն 76% և ավելի:
Ընդունելության առցանց թեստը սկսնակ մակարդակի դեպքում մաթեմատիկական և տրամաբանական ուղղություններով է, իսկ միջինի դեպքում՝ որևէ ծրագրավորման լեզվի ուղղությամբ: Տեղերը սահմանափակ են (յուրաքանչյուր դասընթացի ուղղությամբ 170 մասնակից): Դիմումներն ընդունվում են մինչև յուրաքանչյուր դասընթացի ուղղությամբ 170 մասնակիցների տեղերի լրանալը: Դասընթացների մասին հավելյալ տեղեկություններ ստանալու և գրանցվելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումներով.
«iOS»  դասընթաց  – https://edu.hti.am/trainings/ios

«Android»դասընթաց  – https://edu.hti.am/trainings/android

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 95 09 08 00, +374 98 07 38 83:
Առավել մանրամասն՝ sunnyschool.am

Facebook Comments