ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 50-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀՐԱՎԵՐ

2020 թ. ապրիլի 29-30-ը Գորիսի պետական համալսարանում տեղի կունենա ֆրանկոֆոնիայի հիմնադրման 50-ամյակին նվիրված ուսանողական գիտաժողով:
Գիտաժողովն անցկացվելու է հետևյալ ուղղություններով՝

Հումանիտար գիտություններ՝

  1. Պատմական, քաղաքագիտական և իրավաբանական գիտություններ
  2. Տնտեսական գիտություններ
  3. Բանասիրական և լեզվաբանական գիտություններ
  4. Սոցիալ-հոգեբանական գիտություններ

Ֆիզիկամաթեմատիկական և բնական գիտություններ՝

  1. Մաթեմատիկա և տեղեկատվական տեխնոլոգիաներ
  2. Ֆիզիկա և տեխնիկական գիտություններ
  3. Կենսաբանական և քիմիական գիտություններ:

Մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել՝

  1. Ամփոփագիր՝ Word տարբերակով, Sylfaen տառատեսակով, ֆրանսերեն, հայերեն, անգ­լե­րեն և ռուսերեն լեզուներով: Այն ձևա­վորել նշված հաջոր­դա­­­կա­նությամբ. հեղինակի անուն, ազգանուն, համալսարան, զեկուցման վեր­­նա­գիր, բանալի բառեր (մինչև 5): Ամփոփագիրը պետք է արտահայտի հետա­­զո­տու­թյան համառոտ բնութա­գիրը, առաջադրված խնդիրը՝ հստակ նշելով զե­կուցման տեսական մոտե­ցում­ները և մեթոդաբանությունը:
  2. Մասնակցության հայտ (ձևը կցվում է):

Մասնակցության հայտը և ամփոփագիրն ուղարկել sssgorsu@gmail.com էլեկտրոնային փոստի հասցեին  մինչև 2020թ. մարտի 15-ը  (ուշացած հայ­տե­րը չեն ընդունվելու): Ընտրված զեկուցումների մասին հայտատուները կտեղեկացվեն էլ. փոս­տով մինչև 2020թ. մարտի 20-ը։ Ընտրված զեկուցումների նյութերը (պարտադիր կցվում է գիտական ղեկավարի կարծիքը) ուղարկել մինչև 2020թ. ապրիլի 17-ը sssgorsu@gmail.com էլեկտրոնային փոստի հասցեին: Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են ֆրանսերենը, հայերենը, անգլերենը և ռուսե­րենը: Գիտաժողովին ներկայացված և խմբա­գրական խորհրդի հավանությանն արժա­նացած զե­կու­ցումները կհրատարակվեն գիտական հոդվածների ժողովածուի տեսքով։
Կից ներկայացնում ենք հոդվածների ձևավորման կարգը և մասնակցության հայտի ձևը:
ՀՈԴՎԱԾՆԵՐԻՆ ԱՌԱՋԱԴՐՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԻ ՁԵՎԸ

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք դիմել գիտաժողովի պատասխանատու քարտուղար Հարութ Դավթյանին (ԳՊՀ ՈւԳԸ նախագահ, էլ.հասցե՝ sssgorsu@gmail.com, հեռ՝ 094-63-89-33):

Facebook Comments