Տեղեկատվական հանդիպում՝ նվիրված էրազմուս+ SMARTI և SAH ծրագրերին

Ս.թ. հուլիսի 1-ին Գորիսի պետական համալսարանում գումարված գիտական խորհրդի նիստի շրջանակներում ԳՊՀ-ի արտաքին կապերի և համագործակցության բաժնի ղեկավար, օտար լեզուների ամբիոնի դասախոս Նաիրա Սաֆարյանը գիտական խորհրդի անդամներին ներկայացրեց բուհում նոր մեկնարկած Էրազմուս+ կարողությունների զարգացման երկու՝ «Աջակցություն անգլերենի միջոցով դասավանդման նորարար մեթոդաբանությանը, մոտեցումներին և դասավանդման գործիքներին՝ կրթության արդյունավետությունը, շարունակականությունը և միջազգայնացումը բարելավելու նպատակով» (SMARTI) և «Ճարտարապետական ​​​ժառանգության կայուն զարգացման համար» (SAH) ծրագրերը։
Տեղեկատվական հանդիպման նպատակն էր ներքին շահառուներին ծանոթացնել ծրագրերի նպատակներին, հիմնական խնդիրներին, աշխատանքային  փաթեթներին, ծրագրերում ԳՊՀ-ի դերին և հետագա անելիքներին՝ այդպիսով խթանելով նրանց ներգրավվածությունը ծրագրերում:
Ծրագրերի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի է հետևյալ  կայքէջերում.

  1. SMARTI – https://gorsu.am/erasmus-%D5%B0%D5%A32/https://smarti-erasmus.eu/
  2. SAH – https://gorsu.am/erasmus-%D5%B0%D5%A32/





Facebook Comments