Վերապատրաստման դասընթացների հրավեր՝ ՀԱՀ-ի շարունակական կրթության բաժնի կողմից

Հարգելի՛ համալսարանականներ, Հայաստանի ամերիկյան համալսարանի շարունակական կրթության բաժնի Գորիսի գրասենյակը հրավիրում է մասնակցելու աննախադեպ վերապատրաստման դասընթացների՝ նախատեսված տարածաշրջանի պրոֆեսորադասախոսական և վարչական կազմի ներկայացուցիչների, ուսանողների և շրջանավարտների համար:
Դասընթացները կկազմակերպվեն առկա եղանակով: Մանրամասներին և դասընթացավարի վերաբերյալ տեղեկատվությանը ծանոթացեք ստորև.

  • Դասընթացի անվանումը՝ «Հետազոտության հիմունքներ»
  • Դասընթացի նպատակը` ձեռք բերել հիմնական գիտելիքներ քննադատական մտածողության, համակարգված մտածողության և հետազոտության մասին (հատկապես հասարակական գիտությունների ոլորտում), ձեռք բերել և կիրառել հետազոտության հիմնական հմտությունները:
  • Դասընթացի տևողությունը՝ 9 ժամ (6 դաս/ 1,5 ժամ ):
  • Դասընթացի թեմաները՝ գիտական մեթոդ, վարկածների վերհանում և ստուգում, վերլուծություն և համադրում, եզրակացության կազմում, համեմատում-հակադրում, աղբյուրներ, տվյալների հավաքագրում, գործնական աշխատանք/հետազոտական նախագծի կազմում և ներկայացում:
  • Դասընթացի արժեքը՝ 10.000 դրամ:
  • Դասընթացի անվանումը՝ «Հանրային խոսք և ներկայացում»
  • Դասընթացի նպատակը` ձեռք բերեք և կիրառել հանրային խոսքի և ներկայացման հմտություններ ՝  ինչպես բանավոր, այնպես էլ տեսողական:
  • Դասընթացի տևողությունը՝ 9 ժամ (6 դաս/1,5 ժամ):
  • Դասընթացի թեմաները՝ հրապարակային ելույթ, քննադատում, տեսողական պատկերներ, փաստարկների ներկայացում, գործնական աշխատանք/տեսողական պատկերներով ելույթների պատրաստում և ներկայացում:
  • Դասընթացի արժեքը՝ 10.000 դրամ:
  • Դասընթացի անվանումը՝ «Արևմտահայերենի հիմունքներ»
  • Դասընթացի նպատակը` ձեռք բերել հիմնական գիտելիքներ արևտամտահայերենի մասին արևելահայի տեսանկյունից:
  • Դասընթացի տևողությունը՝ 9 ժամ (6 դաս/1,5 ժամ):
  • Դասընթացի թեմաները՝ պատմական ակնարկ գրական երկու ձևերի ծագման մասին, դասական ուղղագրություն/խորհրդային ուղղագրություն, արևտահայերեն տեքստերի ընթերցանություն, «թարգմանություն», արտասանություն, քերականության և բառապաշարի տարբերություններ:
  • Դասընթացի արժեքը՝ 10.000 դրամ:

Դասընթացները կվարի ԱՄՆ-ի «Virginia Tech» համալսարանի Վաշինգտոնի մոտակայքում գտնվող հանրային քաղաքականության եւ միջազգային հարաբերությունների բաժանմունքի ասպիրանտ Նարեկ Սեֆերյանը, որի անձնական տվյալներին, կրթությանն ու մասնագիտական գործունեությանը կարող եք ծանոթանալ կից հղմամբ: https://naregseferian.wordpress.com/?fbclid=IwAR0aFLIl4Eka5iNEgXKg50uuY1XJOYxtUj6cUgc5bII2-Q_xcCa0DcbACDQ

Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել մինչև ս.թ. սեպտեմբերի 10-ը՝ զանգահարելով 091-67-81-05 հեռախոսահամարով՝  Հայաստանի ամերիկյան համալսարանի շարունակական կրթության բաժնի Գորիսի գրասենյակի համակարգող Հայարփի Ավանեսյանին:

Facebook Comments