«Ռամադան՝ հանդուրժողականության և սիրո ամիս» թեմայով վեբինարի հրավեր

Հարգելի՛ ուսանողներ
ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանությունը հրավիրում է մասնակցելու դեսպանության նախաձեռնած «Ռամադան՝ հանդուրժողականության և սիրո ամիս» թեմայով վեբինարին, որը տեղի կունենա մայիսի 3-ին՝ ժամը 12:00-ին:
Վեբինարի շրջանակներում դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ահլամ ԱլՍալամին կներկայացնի Ռամադան սուրբ ամսվա, ինչպես նաև ազգային և միջազգային մակարդակներում ԱՄԷ-ի՝ հանդուրժողականության և սիրո խթանման տեսլականի և ռազմավարության մասին, իսկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի վարիչ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը կանդրադառնա Հայաստանյայց առաքելական եկեղեցու հանդուրժողականության գաղափարախոսությանը տարբեր տեսանկյուններից:
Առցանց միջոցառմանը կարող եք միանալ հետևյալ հղումով՝ https://us02web.zoom.us/j/82853258665?pwd=VVN5ZG5tS0p1NjM5WjZGakU4RjBxUT09
Կից ներկայացվում է հանդիպման օրակարգը:agenda – arm-eng

Facebook Comments