Ուսման հրավեր «Invest Your Talent in Italy» ծրագրի շրջանակում

Հարգելի´ ուսանողներ,
Հայաստանն ընդգրկվել է «Invest Your Talent in Italy» ծրագրի շահառուների ցանկում։ Ծրագիրը 3-4 տարվա բակալավրիատի կրթությամբ ուսանողներին տրամադրում է կրթաթոշակներ և ֆինանսական այլ աջակցություն՝ ստանալու մագիստրոսական կրթություն հետևյալ բնագավառներում․

  • Ճարտարագիտություն
  • Բարձր տեխնոլոգիաներ
  • Ճարտարապետություն
  • Դիզայն
  • Տնտեսագիտություն և կառավարում։

Այս ծրագրի շրջանակներում ուսանողներին աջակցություն է ցուցաբերվում նաև Իտալիայում ուսուցման կողմնորոշման հարցում։
Ծրագրի՝ 2022-2023 ուսումնական տարվա կրթաթոշակների հայտերի ընդունման մեկնարկն արդեն տրված է։ Հայտերն ընդունվում են ստորև նշված էլեկտրոնային հարթակի միջոցով մինչև 2022 թվականի փետրվարի 15-ը՝ https://investyourtalentapplication.esteri.it/sitoinvestyourtalentapplication/progetto.asp։
Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://bit.ly/3H0j3Uc։

Facebook Comments