ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆ՝ ՆՎԻՐՎԱԾ ԳՊՀ-Ի 50-ԱՄՅԱԿԻՆ

Այսօր ԳՊՀ ՀՀՄ ֆակուլտետում մեկնարկեց ուսանողական երկօրյա գիտական նստաշրջանը՝ նվիրված համալսարանի հիմնադրման 50-ամյակին :
Լիագումար նիստի բացման խոսքում ԳՊՀ պրոռեկտոր Զ.Գրիգորյանը ողջունեց գիտաժողովի մասնակիցներին՝ կարևորելով ՀՀՄ ֆակուլտետի և նորաստեղծ ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությունը՝ ԳՊՀ-ի հոբելյանին ընդառաջ ներֆակուլտետային գիտաժողով կազմակերպելու առթիվ: Նա մասնավորապես նշեց, որ լիարժեք բարձրագույն կրթություն ստանալու համար անհրաժեշտ են ոչ միայն տեսական գիտելիքներ, այլև ուսանողի կողմից իրականացվող գիտահետազոտական աշխատանքներ: «Դրանք օգնում են հետագայում ուսումը ասպիրանտուրայում շարունակելիս, նպաստում, որ բուհի շրջանավարտները դառնան գիտամանկավարժական ու գիտական աշխատողներ»:
Ողջույնի խոսք ասացին ՀՀՄ ֆակուլտետի դեկանի պ/կ Թ.Մարությանը, Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Լ.Ներսիսյանը, Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ Հ.Պետորսյանը, Պատմության ամբիոնի վարիչի պ/կ Գ.Շաբունցը, ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Ա.Հովհաննիսյանը և ԳՊՀ ՈՒԳԸ նորընտիր նախագահ Ս.Ալավերդյանը:
Գիտաժողովի աշխատանքները շարունակվեցին հայոց լեզվի և գրականության բաժանմուքնում, որտեղ ներկայացված էր 13 զեկուցում:
Մայիսի 12-ին գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն Մանկավարժության և հոգեբանության, ինչպես նաև Պատմության բաժանմուքներում:

GPH-UG1
GPH-3
GPH-4
gph50-jox
GPH-S
GPH-usanox
GPH50-LL
GPH_miasin

Facebook Comments