ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑՈՒՅԹ ՀՀ ՄԻՆՉԵՎ 35 ՏԱՐԵԿԱՆ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

«ԱՐՓԱ» ինստիտուտը հայտարարում է Նորարարության ամենամյա մրցույթ ՀՀ մինչև 35 տարեկան երիտասարդ գիտնականների և ասպիրանտների համար (փաստացի):
Առաջին մրցանակի համար տրվում է 2000 ԱՄՆ դոլար, 2-րդի՝ 1000 ԱՄՆ դոլար, 3-րդի՝ 600 ԱՄՆ դոլար և 4-րդի՝ 400 ԱՄՆ դոլար:
Կազմակերպությունը պատրաստ է նաև 1500 ԱՄՆ դոլար տրամադրել նորարարությունը շուկայական արտադրանքի վերածելու լավագույն բիզնես-ծրագրի համար:
Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է 2020 թ. մայիսի 30-ը:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ www.arpainstitute.org կայքից:
Մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գորիսի պետական համալսարանի գիտական կենտրոնի ղեկավարի տեղակալ Ա. Դինունցին:

Facebook Comments