Մրցույթ` «Գորիսի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի թափուր պաշտոնի համար

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է բաց մրցույթ «Գորիսի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության 65 տարին չլրացած այն քաղաքացիները, որոնք ունեն գիտական աստիճան և առնվազն 5 տարվա ակադեմիական ու գիտական գործունեության ստաժ
Հավակնորդը պարտավոր է ներկայացնել ուսումնական հաստատության զարգացման և բարեփոխման հայեցակարգ (հիմնադրույթներ):

Գորիսի պետական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`

ա) դիմում ԿԳՄՍ նախարարի անունով,
բ) անձը հաստատող փաստաթղթի պատճեն,
գ) երկու լուսանկար` 3×4 չափսի,
դ) ինքնակենսագրություն,
ե) բարձրագույն կրթության դիպլոմի, գիտական աստիճանը հավաստող վկայականի պատճենը,
զ) առնվազն 5 տարվա ակադեմիական և գիտական գործունեության ստաժը հավաստող փաստաթուղթ,
է) կադրերի հաշվառման անձնական թերթիկը (լրացված),
ը) հրատարակված գիտական և ուսումնամեթոդական աշխատանքների ցուցակ,
թ) բնութագիր վերջին աշխատավայրից (եթե կազմակերպությունը չի լուծարվել),
ժ) զինվորական գրքույկ կամ զինապարտության մասին փաստաթուղթ;

Մրցույթին մասնակցելու համար դիմումները (փաստաթղթերը՝ բնօրինակներով) պետք է ներկայացնել 2022 թվականի ապրիլի 19-ից մայիսի 18-ը ներառյալ, ժամը՝ 10:00 -ից 13:00-ը /բացի շաբաթ և կիրակի օրերի/ ԿԳՄՍՆ անձնակազմի կառավարման վարչություն:

Մրցույթը տեղի կունենա 2022 թվականի մայիսի 30-ին, ժամը՝ 13:00-ին Գորիսի պետական համալսարանում՝ (հասցե` ք. Գորիս, Ավանգարդ 4):

Աղբյուրը՝ ՀՀ ԿԳՄՍՆ

Facebook Comments