ՀՆԴԿԱՍՏԱՆՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Սիրելի՛ ուսանողներ, Հնդկաստանի Վիշվակարմա ինստիտուտների և համալսարանների խումբը (Vishwakarma Group Institutes & University), որն ունի ավելի քան 34 տարվա փորձ կրթության բնագավառում, 5 համալսարան, 10-ից ավել ինստիտուտներ, 1500-ից ավել աշխատակից, 150000-ից ավել ուսանող, սկսել է իր «Ուսումնասիրություն Հնդկաստանում» խորագրով 2021-2022 ուսումնական տարում իրականացվող կրթական ծրագիրը։ Ծրագրի շրջանակներում ընդունվում են հայտեր ճարտարագիտություն, կառավարում, առևտուր, տեղեկատվական տեխնոլոգիաներ, լրագրություն, իրավունք և այլ մասնագիտություններ ուսանելու համար։
Վիշվակարմա ինստիտուտների և համալսարանների խումբը Հայաստանի քաղաքացիների համար պատրաստ է տրամադրել 100 տոկոսի սահմանաչափով կրթաթոշակ՝ ուսման վարձի վճարման համար, իսկ մնացած ծախսերը, որոնք ներառում են ընդունելության վճարը, քննության վճարները և ցանկացած այլ ընթացիկ ծախսեր, պետք է վճարեն մասնակիցները։
Վիշվակարմա ինստիտուտների և համալսարանների խմբի գործունեության և ընդունելության վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը ներկայացված է հետևյալ հղումներում՝ https://www.vit.edu/,https://www.viit.ac.in/, https://www.vupune.ac.in/:

ԳՊՀ արտաքին կապերի և համագործակցության բաժին

 

Facebook Comments