ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐ

Այսօր լրացավ Սպիտակի աղետալի երկրաշարժի 34-րդ տարելիցը:

1988 թ. դեկտեմբերի 7-ին՝ տեղական ժամանակով ժամը 11:41 րոպեին, Ռիխտերի սանդղակով 7.2 բալ ուժգնությամբ, երկրաշարժը հողին հավասարեցրեց Սպիտակ քաղաքը, մասամբ ավերվեցին Լենինական (ներկայիս Գյումրի), Կիրովական (Վանաձոր), Ստեփանավան քաղաքները և հարյուրավոր բնակավայրեր: Զոհվեց 25 հազար մարդ, հազարավոր մարդիկ դարձան հաշմանդամ և ավելի քան 500 հազար մարդ մնաց անօթևան:

Ի հիշատակ ավերիչ երկրաշարժի զոհերի՝ այսօր ԳՊՀ աշխատակազմի և ուսանողության ներկայացուցիչներն այցելեցին Գորիսի՝ երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան և հարգանքի տուրք մատուցեցին:

Facebook Comments