ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

ՍԻՐԵԼԻ՛ ԴԻՄՈՐԴ

 ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է 2022/2023 ՈՒՍՏԱՐՎԱ           ԲԱԿԱԼԱՎՐԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ  ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

Հայտագրումը իրականացվում է ԳԹԿ-ի «dimord.am» կայքում՝ սեպտեմբերի 5–ից մինչև սեպտեմբերի 25 – ը՝ ժամը 18:00:

Հեռակա ուսուցմամբ ընդունելության քննությունները կազմակերպում և անցկացնում է ԳԹԿ-ն՝ գրավոր թեստերի միջոցով:

  • Միասնական քննություններն անցկացվում են հոկտեմբերի 20 -ից 27 – ը:
  • Ներբուհական քննությունները անցկացվում են բուհի կողմից:
  • Բուհ ընդունված դիմորդների ցուցակները հաստատվում են մինչև հոկտեմբերի 30 – ը:

Դիմորդը մրցույթի արդյունքներն ամփոփվելուց և հաստատվելուց հետո բուհին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերի ցանկը.

  1. միջնակարգ կրթության ատեստատը կամ միջին մասնագիտական կամ մասնագիտական տեխնիկական կրթության մասին ավարտական փաստաթուղթը՝ համապատասխան ներդիրով,
  2. 4 լուսանկար (3×4 սմ չափսի),
  3. անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, նույնականացման քարտ, ծննդյան վկայական, փախստականի վկայական, ՀՀ հատուկ անձնագիր, կացության վկայական) (բնօրինակը և պատճենը, բնօրինակը վերադարձվում է՝ համապատասխան ստութումից հետո),
  4. զինվորական գրքույկ (առկայության դեպքում) (բնօրինակը և պատճենը, բնօրինակը վերադարձվում է՝ համապատասխան ստուգումից հետո),
  5. Հեռակա ընդունելության կանոնների 41-43-րդ կետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները ներկայացնում են համապատասխան փաստաթղթեր (1-ին կամ 2-րդ խմբի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամության (կամ ֆունկցիոնալ ծանր և խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձինք (երեխաները)), առանց ծնողական խնամքի մնացած լինելու մասին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տված տեղեկանքներ),
  6. միջազգային և հանրապետական մրցույթների (օլիմպիադաներ, փառատոներ) դիպլոմները (առկայության դեպքում),
  7. տեղեկանք տվյալ տարվա ներբուհական ընդունելության քննությունների գնահատականների վերաբերյալ (առկայության դեպքում),
  8. «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից տրված միասնական քննությունների վկայագիր,
  9. առկա ուսուցման համակարգում սովորող անձինք, հեռակա ուսուցման ընդունելության մրցույթին մասնակցելու համար կարող են ներկայացնել միջնակարգ կրթության ատեստատի կրկնօրինակը` այն բուհի նշագրումով և կնիքով, որտեղ գտնվում է բնօրինակը,
  10. սահմանված կարգով պետության կողմից նպաստի ձևով ուսման վարձավճարների փոխհատուցում ստանալու համար (առկայության դեպքում) ընտանիքի անապահովության միավորի վերաբերյալ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմնի տրամադրած տեղեկանք, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման N 1 հավելվածում ներառված սոցիալական աջակցություն ստացող համայնքներում հաշվառված և վերջին հինգ տարում մշտապես բնակվելու վերաբերյալ տեղեկանք, մարտական գործողություններին մասնակցությունն հավաստող տեղեկանք, եթե զիվորական գրքույկում համապատասխան նշում առկա չէ:

Դիմորդը դիմում-հայտ լրացնելուց հետո ԳԹԿ-ին է փոխանցում յուրաքանչյուր քննությանը մասնակցելու համար ԳԹԿ–ի 900018003401  հաշվեհամարին փոխանցված 1500 դրամ վճարի անդորրագրի էլեկտրոնային տարբերակը: Ներբուհական յուրաքանչյուր քննության մասնակցության համար  1500 դրամ փոխանցվում է ԳՊՀ-ի 900288000012 հաշվեհամարին:

Ընդունելության քննությունների վճարից ազատվում են հեռակա ընդունելության կանոնների 41-43-րդ կետերով սահմանված արտոնու թյուններից օգտվող դիմորդները: Անկախ քննությանը մասնակցելուց և արդյունքից` քննության համար վճարված գումարը չի վերադարձվում:

2022 – 2023 ուստարվա հեռակա ուսուցմամբ ընդունելության մասնագիտություններին, քննություններին, ընդունելության տեղերին և ուսման վարձավճարներին ծանոթացե՛ք այստեղ՝ ԳՊՀ 2022-2023 ՈՒՍՏԱՐՎԱ ՀԵՌԱԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԻ ՑԱՆԿ

Դիմորդների ընդունելության հայտերի լրացմանը, ինչպես նաև ընդունելության գործընթացի հետ կապված հարցերի պարզաբանման համար դիմել Գորիսի պետական համալսարանի ընդունող հանձնաժողով:

Հարգանքով՝ ԳՊՀ ընդունող հանձնաժողով
Հեռախոս +374 98 19 67 14
+374 77 22 57 27

Էլ. փոստ:   g.anigalstyan@gmail.com

Էլ. փոստ:  gorissu@mail.ru

Facebook Comments