Հայ կրթական հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակների մրցույթ

Հարգելի՛ ուսանողներ,
Հայ կրթական հիմնարկությունը հայտարարել է 2022-2023 ուսումնական տարվա կրթաթոշակային ծրագիր՝ առկա վճարովի համակարգում սովորող ուսանողների համար:
Կրթաթոշակները տրամադրվում են տվյալ ուսումնական տարվա ուսման վարձի չափով` խրախուսելու և նպաստելու բարձր առաջադիմությամբ և միևնույն ժամանակ նյութապես անապահով ուսանողներին, որոնք սովորում են ՀԿՀ-ի կողմից նախընտրած մասնագիտություններով՝ https://aef.am/university/
Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ պետական բուհերի առկա վճարովի համակարգում 2022 թ․-ի սեպտեմբերից 1-ին կուրսում սովորել պատրաստվող ուսանողներ, ինչպես նաև բարձր կուրսերի ուսանողներ, այդ թվում` և՛ մագիստրոսներ, և՛ ասպիրանտներ:
Կրթաթոշակները կտրամադրվեն ՀՀ քաղաքացիներին, սիրիահայ ուսանողներին, ինչպես նաև Արցախում և Ջավախքում բնակվող ազգությամբ հայ այն ուսանողներին, որոնց ակադեմիական միջին նիշը առնվազն  20/15, 10/7, 4/3 կամ 100/75 միավոր է։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է 2022 թ․-ի մարտի 14-ից մինչև մայիսի 11-ը լրացնել ԱՌՑԱՆՑ հայտը https://apply.aef.am/
Հարցերի և մանրամասների համար կարող եք գրել aef@aef.am էլ հասցեին կամ զանգահարել՝ (+374) 11 53 14 85:

Կրթաթոշակները տրվում են ուսման ամբողջ վարձի համար:
Մասնագիտությունների ցանկից դուրս բացառություն են կազմում միայն 44-օրյա և ապրիլյան 4-օրյա պատերազմների մասնակից կամ վիրավորում ստացած ուսանողները:
Նշենք, որ Հայ կրթական հիմնարկության կրթաթոշակային ծրագրով ներկայում ֆինանսավորվում է 1200 ուսանողի ուսման վարձավճար:

Facebook Comments