ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սիրելի՛ ուսանողներ,

Տեղեկացնում ենք, որ ս/թ. մարտի 14-ին՝ ժամը 13:00-ին, ԳՊՀ կոնֆերանս դահլիճում (1-ին մասնաշենք, 3-րդ հարկ) տեղի կունենա հանդիպում-քննարկում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության բարձր տեխնոլոգիաների վարչության պետ Հենրիկ Միրզոյանի հետ:

Հանդիպման շրջանակում կներկայացվի նախարարության կողմից նախաձեռնված «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային ծրագիրը, որը նպատակ ունի համատեղ համագործակցության շնորհիվ ստեղծել նոր գաղափարներ, ապահովել ուսանողների ներգրավվածությունը ներկայացվող ծրագրում, ինչպես նաև օգնել ուսանողներին գաղափարները վերածել բիզնեսի:
Նշենք, որ իրականացվող ծրագիրը բաղկացած է երկու բաղադրիչներից՝ «Գաղափարի փուլ» և «Մուտք դեպի շուկա փուլ»: Երկու բաղադրիչների ընդհանուր դրամաշնորհային ֆոնդը կազմում է 350մլն ՀՀ դրամ:

Facebook Comments