Կրթության հնարավորություն Հունգարիայի Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանում

Հարգելի՛ ուսանողներ
Հունգարիայի Պիտեր Պազմանի կաթոլիկ համալսարանի հայագիտական ամբիոնը Հունգարիայի կառավարության հետ համատեղ առաջարկում է կրթաթոշակներ՝ նախատեսված բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների համար: Ուսման ընդհանուր ծախսերը (համալսարանի ուսման վարձ, կեցության ծախսեր, ճանապարհածախս,  առողջական ապահովագրություն) հոգում է ընդունող կողմը:
Դիմելու համար անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը.

  • երաշխավորագիր՝ տրված Սյունյաց թեմի առաջնորդից,
  • մոտիվացիոն նամակ՝ գրված ուսանողի կողմից,
  • լեզվի իմացության ապացույց (անգլերենի՝ առնվազն B1 մակարդակի իմացությունը հավաստող փաստաթուղթ),
  • ավարտական փաստաթուղթ՝ ատեստատ՝ բակալավրիատի ծրագրին դիմելու դեպքում,  կամ բակալավրի դիպլոմ՝ մագիստրատուրայի ծրագրին դիմելու դեպքում (եթե ուսանողն այս տարի է ավարտում բակալավրիատը, ապա  բավական կլինի ԳՊՀ-ի կողմից տրված տեղեկանքը),
  • բժշկական տեղեկանք (բժիշկը հավաստում է, որ դիմորդի մոտ առկա չեն հետևյալ հիվանդությունները` ՁԻԱՀ, հեպատիտ Ա, Բ, Ց կամ վարակիչ այլ հիվանդույթուն),
  • անձնագիր կամ նույնականացման քարտ:

Դիմելու վերջնաժամկետը հունվարի 31-ն է:
Բակալավրիատի ծրագրով (Հունգարիայում տևողությունը 3 տարի է) կրթաթոշակի վերաբերյալ այլ մանրամասներ ներկայացված են այստեղ, իսկ մագիստրոսական ծրագրով կրթաթոշակի վերաբերյալ՝ այստեղ:
Հարցերի դեպքում կարող եք դիմել ԳՊՀ-ի արտաքին կապերի և համագործակցության բաժին:

Facebook Comments