ԿՐԹԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԵՏԱԶՈՏՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հարգելի՛ համալսարանականներ,

Գորիսի պետական համալսարանի գործընկեր Իսպանիայի Գրանադայի համալսարանը տեղեկացնում է, որ մեկնարկել է COIMBRA խմբի կրթաթոշակային ծրագրի առաջարկների ընդունման մրցույթը։

COIMBRA խմբի համալսարանները երիտասարդ հետազոտողներին առաջարկում են կարճաժամկետ այցեր Եվրոպական հարևանության բուհեր: Կրթաթոշակային ծրագրի հիմնական նպատակն է հնարավորություն ընձեռնել գիտնականներին իրականացնելու հետազոտություններ այն թեմաներով, որով նրանք զբաղվում են իրենց հաստատություններում, և օգնել նրանց՝ հաստատելու գիտական և հետազոտական կապեր:

Այս տարի ծրագրին մասնակցում են եվրոպական հետևյալ բուհերը․

  • Բարսելոնայի համալսարան (Իսպանիա),
  • Գրանադայի համալսարան (Իսպանիա),
  • Գրացի Կառլ Ֆրանց համալսարան (Ավստրիա),
  • Հայդելբերգի համալսարան (Գերմանիա),
  • Յաշի Ալեքսանդրու Իոան Կուզա համալսարան (Ռումինիա),
  • Կրակովի Յագելոնյան համալսարան (Լեհաստան),
  • Լյովենի Կաթոլիկ համալսարան (Բելգիա),
  • Պադովայի համալսարան (Իտալիա),
  • Պուատյեի համալսարան (Ֆրանսիա),
  • Սալամանկայի համալսարան (Իսպանիա),
  • Սիենայի համալսարան (Իտալիա)։

Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2023 թ. ապրիլի 7-ն է:

Լրացուցիչ տեղեկությունները և առցանց դիմում-հայտը կարող եք գտնել այստեղ:

Facebook Comments