Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՀԵՌԱԿԱ ԿՐԹԱՁԵՎԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ

ԳՊՀ ռեկտոր Ա.Ղուկասյանը 22.05. 2020թ. հրաման է ստորագրել հեռակա կրթաձևի 2019-2020 ուստարվա 2-րդ կիսամյակի ուսումնական պարապմունքները հեռավար անցկացնելու վերաբերյալ:
Հրամանի համաձայն՝ ԳՊՀ-ի ուսումնական ժամանակացույցով սահմանված բակալավրի ու մագիստրոսի կրթական ծրագրերով հեռակա կրթաձևի 2019-2020 ուտարվա 2-րդ կիսամյակի, ինչպես նաև ռեկտորի 27 մարտի 2020թ. թիվ 61-Ա և 62-Ա հրամաններով հետաձգված բակալավրի կրթական ծրագրով «Պատմություն», «Իրավագիտություն» մասնագիտությունների 2-րդ կիսամյակի և մագիստոսի կրթական ծրագրով հեռակա կրթաձևի «Իրավագիտություն» մասնագիտության 2-րդ կիսամյակի ուսումնական պարապմունքները կկազմակերպվեն հեռավար` հունիսի 1-ից մինչև հուլիսի 3-ը` տեղեկատվական ու հաղորդակցման ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ:

Հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժին

Facebook Comments