Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԳՊՀ ՀԵՌԱԿԱ ԿՐԹԱՁԵՎԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ

ԳՊՀ-ում հունվարի 3-ից մեկնարկել են հեռակա կրթաձևի 2022-2023 ուստարվա առաջին կիսամյակի ուսումնական պարպմունքները, որոնք կտևեն մինչև հունվարի 27-ը:

Ոչ քննական առարկաների սահմանային ատեստավորումները կանցկացվեն հունվարի 23-ից մինչև 27-ն ընկած ժամկետում՝ ըստ անհրաժեշտության համատեղելով ուսումնական պարապմունքների հետ:

Քննաշրջանը կկազմակերպվի հունվարի 30-ից մինչև փետրվարի 3-ը:

2022-2023 ուստարվա առաջին կիսամյակի քննաշրջանի ակադեմիական պարտքերի մարման ժամկետը՝ փետրվարի 6-ից մինչև 10-ը, և հաջորդ կիսամյակի ուսումնական պարապմունքներին զուգահեռ առաջին երկու շաբաթների ընթացքում՝ ուսումնական պարապմունքներից դուրս:

Facebook Comments