Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԳՊՀ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ

Հարգելի՛ դիմորդներ,
Ձեզ ենք ներկայացնում Գորիսի պետական համալսարանի առկա և հեռակա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով 2020-2021 ուստարվա ընդունելության մասնագիտությունների և քննությունների ցանկը (տե՛ ս ՀՀ կառավարության 28 նոյեմբերի 2019 թվականի N1674-Ն որոշումը) :
Տեղեկացնենք նաև, որ ի տարբերություն նախորդ տարիների, այս ուսումնական տարում «Կառավարում(ըստ ոլորտի)»,«Տնտեսագիտություն» և «Իրավագիտություն» մասնագիտությունների դիմորդների համար օտար լեզվի քննության գնահատականը կարող է փոխանցվել ավարտական փաստաթղթից` լրացնելով այդ առարկայի պետական ավարտական քննության գնահատականը, իսկ պետական ավարտական քննական գնահատականի բացակայության դեպքում՝ տարեկան գնահատականը:

* Ավարտական փաստաթղթից, լրացնելով այդ առարկայի պետական ավարտական քննության գնահատականը, իսկ պետական ավարտական քննական գնահատականի բացակայության դեպքում՝ տարեկան գնահատականը:
** Վճարովի ուuուցման համակարգում թափուր տեղեր առաջանալու դեպքում այդ տեղերի մրցույթին մաuնակցելու համար դիմորդները մաuնագի­տու­թյունների և քննությունների ցանկում երկու աuտղանիշերով նշված առար­կաների համար որպեu մրցութային գնահատական կարող են ընդունե­լու­թյան դիմում-հայտում նախապեu հայտագրել միջնակարգ կրթության ատեu­տատի կամ համապատաuխան ավարտական փաuտաթղթի` այդ առարկաների պետական ավարտական քննությունների գնահա­տականը, իսկ պետական ավարտական քննական գնահատականի բացակայության դեպքում` տարեկան գնահատականը:

Facebook Comments