«Ի՞ՆՉ, ՈՐՏԵ՞Ղ, Ե՞ՐԲ» ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ԽԱՂ-ՄՐՑՈՒՅԹ` ՆՎԻՐՎԱԾ ԳՊՀ-Ի ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 50-ԱՄՅԱԿԻՆ

Մայիսի 24-ին հանդիսավոր պայմաններում ԳՊՀ գրադարանի ընթերցասրահում տեղի ունեցավ Բնագիտական մասնագիտությունների ֆակուլտետի ՈւԽ և ՈւԳԸ կողմից կազմակերպված «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղ-մրցույթը` նվիրված ԳՊՀ-ի 50-ամյա պատմության ընթացքում ԲՄՖ-ի ունեցած դերակատարությանը:
Միջոցառման հանդիսավոր մասն իր ելույթով բացեց ԲՄՖ դեկանի պաշտոնակատար, մրցույթի հարցաշարի հեղինակ և վարող Ա.Դինունցը. «2017թ.-ը հոբելյանական տարի է Գորիսի պետական համալսարանի համար. այս տարի լրանում է համալսարանի հիմնադրման 50-ամյակը: Շատ ուրախ եմ, որ դուք մասնակցում եք հենց համալսարանի 50-ամյա պատմության ընթացքում ԲՄՖ-ի ունեցած դերակատարությանը նվիրված ինտելեկտուալ խաղ-մրցույթին:
Ջերմորեն ողջունում եմ բոլորիդ մեր համալսարանի գիտելիքառատ անկյուններից մեկում` ընթերցասրահում: Հույս ունեմ, որ թիմերը կցուցաբերեն ոչ միայն լարված մրցակցություն, այլև կծանոթանան և կծանոթացնեն ԳՊՀ-ի 50-ամյա պատմության ընթացքում ԲՄՖ-ի ունեցած փառահեղ դերակատարությանը: Մաղթում եմ բոլորիդ հոբելյանական տրամադրություն և հաջողություն»:
Այնուհետև նա ներկայացրեց մրցույթի կանոններն ու մասնակից երկու թիմերին`1 աշխատակից և 5 ուսանող կազմերով: 1-ին և 2-րդ թիմերի ավագներն էին համապատասխանաբար ԲՄՖ արհկոմի նախագահ Է. Քարամյանը ու Կենսաբանության և քիմիայի ամբիոնի դոցենտ, ք.գ.թ. Լ.Աթաբեկյանը:
Հոբելյանական մթնոլորտը գերիշխող էր խաղի ողջ ընթացքում. ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին նաև ԳՊՀ-ի երկարամյա վաստակ ունեցող պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները` վարողի թույլտվությամբ հուշող պատասխաններով աջակցելով թիմերին: Խաղի ընթացքում պարբերաբար հնչում էին հարցեր համալսարանի հիմնադիր-երախտավորների մասին և հիշվում էին համալսարանի 50-ամյա գիտամանկավարժական գործունեության ընթացքում նշանակալի ներդրում ունեցող աշխատակիցները, ինչը բացահայտում էր ֆակուլտետի 50-ամյա կենսուղին և ֆակուլտետի ներդրումը համալսարանի կայացման գործում: Խաղ-մրցույթն ուղեկցվում էր երաժշտական դադարներով. հնչեց Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցի ջութակի 4-րդ դասարանի սան, բազմաթիվ մրցույթների դափնեկիր Մ. Մարտիրոսյանի մեղեդային կատարումները:
Խաղավարտին հաշվի առնելով ներկաների առաջարկությունները` «Լավագույն թիմ» ճանաչվեց Լ. Աթաբեկյանի թիմը, «Լավագույն գիտակ» կոչմանն արժանացան Մաթեմատիկա մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Ա. Անդրիյանը, Կենսաբանություն մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Մ.Գյուրջյանը և Մաթեմատիկա մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող Ա. Բալասանյանը:
Խաղի լավագույն թիմը, լավագույն գիտակներն արժանացան ԲՄՖ դեկանի պաշտոնակատարի կողմից խորհրդանշական գրքերի:

Ն.Միրզոյան

what-where-when-3
what-where-when-2
what-where-when
what-where-when-5
what-where-when-6
what-where-when-7
what-where-when-8
what-where-when-9
what-where-when-10
what-where-when-11

Facebook Comments