ԳՊՀ ՌԵԿՏՈՐ ՏԻԳՐԱՆ ՎԱՆԴՈՒՆՑԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Թանկագի՛ն հայուհիներ,

Ջերմորեն և ի սրտե շնորհավորում եմ ամենագեղեցիկ տոներից մեկի` Կանանց միջազգային օրվա առթիվ: Տոն, որ մեր հերոսածին մայրերի, գորովագութ տատերի, հոգատար քույրերի, սիրառատ դուստրերի ու կանանց ապրեցնող նվիրումի, գնահատման ու արժևորման պատեհ առիթ է՝ կրկին հայտնելու մեր երախտագիտությունը, սերն ու հարգանքը։

Թող անսասան լինի Ձեր ազգապահպան կամքը, բեղուն՝ Ձեր ստեղծարար միտքը և ուղղորդող՝ Ձեր ուսուցանող ձեռքը՝ Մայր Հայաստանի, Արցախի և Սփյուռքի բոլոր ափերում գտնվող հայեցիությունը պահպանելու և հայությանը միասնական դարձնելու համար։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բարեկեցություն և անսահման երջանկություն:

 

Facebook Comments