ԳՊՀ ՌԵԿՏՈՐԸ ՇՐՋԱՅՑ Է ԿԱՏԱՐԵԼ ԲՈՒՀԻ ԵՐՐՈՐԴ ՄԱՍՆԱՇԵՆՔՈՒՄ

ԳՊՀ ռեկտոր Տ. Վանդունցը տնտեսական գործունեության կազմակերպման բաժնի ղեկավարի և մասնաշենքերի պատասխանատուների հետ շրջայց է կատարել բուհի երրորդ մասնաշենքում, ծանոթացել կատարված բարեկարգման աշխատանքներին և արդյունքներին:
Նշենք, որ 2019 թվականին Գորիսի տարածաշրջանային մանկավարժահոգեբանական կենտրոնի տարածքից ԳՊՀ-ին անժամկետ օգտագործման նպատակով հատկացված մասնաշենքում համալսարանի միջոցներով 2020-2021 թթ.-ին իրականացվել են մասնակի վերանորոգման աշխատանքներ: Մասնավորապես նորոգվել են մասնաշենքի լսարանները, սանհանգույցները, տանիքը, բազրիքները, պատշգամբները, փոխվել են պատուհաններն ու դռները:
Այս տարի նույնպես կշարունակվեն շինարարական աշխատանքները՝ ապահովելու մասնաշենքի ամբողջական վերանորոգումը և գործարկումը: Շինարարական նախագծանախահաշվարկային աշխատանքներն արդեն ավարվել են:

Facebook Comments