ԳՊՀ-Ն ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀԱՄԱԼՐԵԼ ՊՐՈՖԵՍՈՐԱԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԲԱՐՁՐԱԿԱՐԳ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐՈՎ

Ս.թ. սեպտեմբերի 11-ին Գորիսի պետական համալսարանի և «ԱՐՑԱԽ» գիտահետազոտական ինստիտուտ հիմնադրամի (տնօրեն՝ ի.գ.թ., դոցենտ Ավետիք Հարությունյան) հետ կնքված համագործակցության հուշագրի շրջանակներում Գորիսի պետական համալսարանում դասախոսելու է հրավիրվել ինստիտուտի գիտաշխատող, հոգաբարձուների խորհրդի անդամ, ԱԵԳՄՄ-ի խորհրդի անդամ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Սիրանուշ Պետիկյանը:
Սիրանուշ Պետիկյանը 2021 թվականի հունվարից մի շարք մասնագիտական կարևոր դասընթացներ կվարի ԳՊՀ-ի բանասիրության և պատմաիրավագիտության ամբիոնում, կներգրավվի «Իրավագիտություն» մասնագիտությամբ մագիստրոսական թեզերի և ավարտական աշխատանքների ղեկավարման աշխատանքներում:
Սիրանուշ Պետիկյանը 2003-2008թթ. սովորել է Ն.Ի.Լոբաչևսկու անվան Նիժնի Նովոգորոդի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում: 2008թ.-ին ընդունվել է ասպիրանտուրա «12.00.01 – Պետության և իրավունքի տեսություն և պատմություն, իրավական ուսմունքների պատմություն» մասնագիտությամբ, 2011թ.-ին պաշտպանել է ատենախոսություն՝ «Հայկական իրավունքի աղբյուրների զարգացումը հնագույն ժամանակներից մինչև 19-րդ դարի կեսը» թեմայով՝ ստանալով իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 2008թ-ից աշխատել է Ն.Ի.Լոբաչևսկու անվան Նիժնի Նովոգորոդի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի և դատավարության ամբիոնում: 2012թ.-ից գիտամանկավարժական գործունեությունը համատեղել է ՌԴ Նախագահին առընթեր Ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ռուսաստանյան ակադեմիայի Նիժնի Նովգորոդի կառավարման ինստիտուտի քաղաքացիական իրավունքի և դատավարության ամբիոնում` դոցենտի պաշտոնում: 2014թ.-ից դասախոսում է Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց Համալսարանի իրավագիտության ամբիոնում, 2019թ.-ից նույն ամբիոնի վարիչն է: Հեղինակ է 30-ից ավել գիտական աշխատանքների և ուսումնասիրությունների:
«ԱՐՑԱԽ» գիտահետազոտական ինստիտուտ հիմնադրամի հետ կնքված համագործակցության հուշագրի նպատակը կողմերի միջև գիտահետազոտական և կրթական ոլորտներում գործընկերային հարաբերությունների հաստատումն է, երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող գիտակրթական բնույթի ծրագրերի իրականացումը:



Facebook Comments