ԳՈՒՄԱՐՎԵՑ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ

Նոյեմբերի 30-ին գումարվեց Գորիսի պետական համալսարանի գիտական խորհրդի հերթական առցանց նիստը: Օրակարգի հարցերից առաջինը վերաբերում էր ԳՊՀ-ի խորհրդի մեկ անդամի թափուր տեղի  համար ստորաբաժանումներից առաջադրված անդամների ընտրությանը: Գիտական խորհուդը միաձայն հավանություն տվեց կենսաբանության և քիմիայի ամբիոնի վարիչ, ք.գ.դ. Լուիզա Վարդանյանի` ԳՊՀ-ի խորհրդի անդամի առաջադրման թեկնածությանը, որը կներկայացվի Լիազոր պետական մարմին: Այնուհետև քննարկվեցին կանոնադրական հարցեր: Գիտական խորհրդի կանոնադրական և կառուցվածքային փոփոխությունների համակարգման հանձնաժողովը դրական եզրակացությամբ գիտական խորհրդի քննարկմանն էր ներկայացրել կառուցվածքային փոփոխությունների արդյունքում վերակազմակերպված երկու նոր ֆակուլտետների կանոնադրություններում փոփոխություններ անելու հարցը, ինչպես նաև ամբիոնի օրինակելի կանոնակարգի լրամշակման անհրաժեշտությունը, ըստ որի` բազմապրոֆիլ ամբիոնի հաստիքացուցակը կարող է ներառել նաև կրթական ծրագրերի պատասխանատուներ՝ ամբիոնի գործունեությունը էլ ավելի արդյունավետ կազմակերպելու համար: Առաջարկվող փոփոխությունները հավանության արժանացան և միաձայն ընդունվեցին գիտական խորհրդի կողմից:
Գիտական խորհուրդը միաձայն երաշխավորեց նաև ՀՀ գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ ԳՊՀ-ում գործող «Սյունիքի հոգևոր և նյութական ժառանգությունը» ծրագրի շրջանակներում լույս տեսնող «Սյունիք» հայագիտական հանդեսի հերթական համարի տպագրությունը:
Ընթացիկ հարցերի շրջանակում ռեկտոր Ա.Ղուկասյանն անդրադարձավ գիտական խորհրդի կազմի համալրմանը և առընթեր հանձնաժողովների կազմերի առաջիկա վերաձևավորմանը՝ պայմանավորված թափուր տեղերի փոխատեղմամբ, 2019-2020 ուստարում ԳՊՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմը նոր, բարձրակարգ մասնագետներով համալրելու և ուսումնական գործընթացը էապես որակափոխելու՝ ամբիոնների արդյունավետ քայլերին, «Լավագույն ուսանող» ներբուհական մրցույթի արդյունքներին, որոնց համաձայն` ԳՊՀ-ի երեք ուսանողներ ըստ պահանջվող ոլորտների ներկայացվել են հանրապետական փուլին  և բուհի ուսումնագիտական գործընթացներին վերաբերող այլ կարևոր հարցերի:

Facebook Comments