Գորիսի պետական համալսարանում մեկնարկում է 2020 թվականի հեռակա ուսուցման բակալավրիատի ընդունելության լրացուցիչ փուլը

Հարգելի՛ դիմորդ, հիմք ընդունելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի դեկտեմբերի 10-ի շրջաբերականը՝ Գորիսի պետական համալսարանում մեկնարկում է 2020 թվականի հեռակա ուսուցման բակալավրիատի ընդունելության լրացուցիչ փուլը:
Ընդունելության այս փուլին կարող են մասնակցել ռազմական գործողությունների և COVID-19 հիվանդության պատճառով բակալավրի կրթական ծրագրերով հեռակա ուսուցման ընդունելության մրցույթին դիմում-հայտ ներկայացրած, սակայն քննություն չհանձնած, ինչպես նաև փաստաթղթերի ընդունման սահմանված ժամկետում դիմում-հայտ չներկայացրած անձինք:
Ընդունելության քննությունները կանցկացվեն 2020թ. դեկտեմբերի 18-20-ը:
Տեղեկությունների համար զանգահարել՝ 098- 19-67-14, 077- 22-57-27:

Ընդունող հանձնաժողով

Facebook Comments