ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է 2017/2018 ՈՒՍՏԱՐՎԱ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ՝ ՀԵՏԵՎՅԱԼ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ

1. Մաթեմատիկա ( 220 հազար դրամ )
2. Իրավագիտություն ( 420 հազար դրամ )
3. Կենսաբանություն ( 220 հազար դրամ )
4. Դեղագործական քիմիա ( 300 հազար դրամ )
5. Պատմություն ( 300 հազար դրամ )
6. Հայոց լեզու եւ գրականություն (260 հազար դրամ)
7. Տարրական մանկավարժություն եւ մեթոդիկա (270 հազար դրամ)
8. Անգլերեն լեզու եւ գրականություն (340 հազար դրամ)
9. Կերպարվեստ (270 հազար դրամ)
10. Կառավարում (ըստ ոլորտի) (350 հազար դրամ)
11. Էլեկտրոնիկա (220 հազար դրամ)

Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են ս/թ. մայիսի – 5 ից մինչեւ հունիսի 1-ը, ժամը 18:00-ն:
ՀՀ երկքաղաքացիների եւ օտարերկրացիների, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտած ՀՀ քաղաքացիների, նույն տարվա գարնանային զորակոչից զորացրված դիմորդների, նախնական մաuնագիտական (արհեuտագործական) եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տվյալ տարվա շրջանավարտների փաuտաթղթերն ընդունվում են հունիսի 25-ից մինչեւ հուլիuի 2-ը:

Դիմում-հայտի հետ ներկայացվում են`

ա) Լուսանկարով տեղեկանք ավարտական դասարանում սովորելու մասին՝ հաստատված դպրոցի տնօրենի կողմից (նախորդ տարիների շրջանավարտները ներկայացնում են ավարտական փաստաթուղթ՝ ատեստատ կամ դիպլոմ),
բ) 6 լուսանկար (3×4 սմ չափսի),
գ) փաստաթուղթ զինվորական ծառայության առնչության մասին,
դ) անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր, զինվորական գրքույկ, ծննդյան վկայական),
ե) զինվորական գրքույկ եւ զինվորական կոմիսարիատից տեղեկանք ժամկետային զինվորական ծառայությունն անցած լինելու, ծառայության վայրի եւ ծառայողական բնութագրի մասին,
զ) արտոնություններից օգտվող դիմորդները ներկայացնում են համապատասխան փաստաթղթեր (զինծառայող ծնողի զոհվելու, 1-ին կամ 2-րդ խմբերի եւ մինչեւ 18 տարեկան մանկուց հաշմանդամության, ինչպես նաեւ առանց ծնողական խնամքի մնացած լինելու մասին),
է) միջազգային եւ հանրապետական մրցույթների (օլիմպիադաներ) դիպլոմներ,
ը) փաստաթղթերի ընդունման եւ ձեւակերպման համար 1500 դրամ վճարելու վերաբերյալ անդորրագիրը:

Տեղեկությունների համար զանգահարել` 098196712, 077802277
Հասցեն` ք. Գորիս, Ավանգարդ 2:

ԸՆԴՈՒՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Facebook Comments